Ներքին 3 տարի առաջ - 20:41 12-12-2022

Ակնհայտ է, որ ճանապարհը փակելը և Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելուն՝ ներկայացնելով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրության արդյունքները։

«Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից այսօր՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10.30-ից կրկին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն ադրբեջանական իշխանությունների անմիջական կազմակերպմամբ է։

Այս եզրահանգման համար հիմք են ծառայել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի մասնագիտական ուսումնասիրությունները։

Ակնհայտ է, որ ճանապարհը փակելը և Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է։ Սա ադրբեջանական իշխանությունների հատուկ նպատակն է. Արցախը կտրել Հայաստանից, այլ նաև ահաբեկել և մեկուսացնել խաղաղ բնակչությանը։

Նրանք դա անում են՝ Արցախում ստեղծելով հումանիտար աղետ, խաթարելով 120,000-ից ավելի խաղաղ բնակչի բնականոն կյանքը՝ առաջացնելով մարդու կենսական իրավունքների հիմնարար խախտումներ։

Արդեն 9 ժամ է, ինչ խաղաղ բնակիչները հայտնվել են մեկուսացման մեջ, ձմռան ցուտ եղանակին առաջացել են հսկայական խցանումներ, մարդիկ չեն կարողանում օգտվել կենսական իրավունքներից՝ սկսած բժշկական օգնությունից։ Այս մասին են վկայում թե՛ մոնիթորինգը, թե՛ քաղաքացիների ահազանգերը։

Իրավունքի և արդարության կենտրոնի ուսումնասիրությունները հաստատում են, որ այս ամենն ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում հայատյաց քարոզչությամբ, թշնամանքի հրահրումով, ահաբեկումներով։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթը լցված է «բնապահպանական» խնդրի լուծման կոչերով, որ անհրաժեշտ է ներգրավել «ՅԱՇՄԱ» («YAŞMA») ադրբեջանական հատուկ ջոկատը, «պետք է հայերի գլուխները ճզմել» կամ «սպանել», ստիպել «արյուն կուլ տալ», ճանապարհը փակած անօրինական ակցիայի մասնակիցները ցուցադրում են ծայրահեղական-ազգայնական գորշ գայլերի նշանը և այլն։

Սրանք սոցիալական ցանցերի այն նույն էջերն են, որ ատելություն ու թշնամանք են հրահրում ադրբեջանական ցանկացած զինված հարձակման կամ սադրանքի ժամանակ և ակնհայտորեն կապված է ադրբեջանական իշխանությունների հետ։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Արցախը հայաթափելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է։

Ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն համապատասխան միջազգային կառույցներին»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան