Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:47 25-03-2024

Հիմա այդ աշխատանքով չեմ զբաղվում․ «Ռեստարտի» առաջնորդը` ԵՊՀ զուգարանների մասին

2018 թվականին Երևանի պետական համալսարանում տարբեր թեմաների շուրջ իրենց բողոքը ցույցերի տեսքով արտահայտող «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն այսօր ԵՊՀ-ն փակելու և Ակադեմիական քաղաք տեղափոխելու որոշման հետ, կարծես, հաշտ են, համենայն դեպս բողոքի ակցիաներ տեղի չեն ունենում։

Ժամանակին «Ռեստարտ» նախաձեռնության անդամները բողոքում էին ցանկացած խնդրի վերաբերյալ, անգամ ԵՊՀ զուգարաններում զուգարանի թուղթ չլինելու։ 2018 թվականին զուգարանի թղթի ակցիաներ էին կազմակերպել, բոլորը շտապում էին թղթեր բերել ԵՊՀ։ «Ռեստարտ»-ի անդամները նաև հպարտությմաբ նշում էին իրենց մասնակցությունը 2018-ի իշխանափոխությանը, իրենց բնորոշմամբ՝ թավշյա հեղափոխությանը։

Նախաձեռնության անդամները նշում էին, որ «Ռեստարտ»-ի հիմնադրման նպատակը եղել է կրթության որակի, բուհական կոռուպցիայի և կուսակցականացման, համալսարանի ինքնավարության հետ կապված խնդիրների բարձրաձայնումը։

Մայր բուհը 2018-ից հետո կուսակցականացվել է։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, ռեկտորը՝ ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը, դե իսկ բուհի ինքնավարության մասին խոսելն ավելորդ է։

Oragir.News-ը կապ է հաստատել «Ռեստարտ» նախաձեռնության հիմնադիրներից Դավիթ Պետրոսյանի հետ, հետաքրքրվել, թե արդյոք չե՞ն պատրաստվում պաշտպանել իրենց համալսարանը, որպեսզի այն չփակվի և տեղափոխվի Ակադեմիական քաղաք։

«Ես հիմա այդ աշխատանքով չեմ զբաղվում, Ռեստարտում չեմ աշխատում։ Ձեր ասածը չեմ ուսումնասիրել, պետք է նայեմ։ Իմ իմանալով ԵՊՀ-ն ու Բժշկական համալսարանն այդ ծրագրում չկային, պետք է նայեմ։ Որպես քաղաքացի չեմ ուզում կարծիք հայտնել»,- ասաց Պետրոսյանը։

Դիտարկմանը՝ ձեզ մեղադրում են, որ զուգարանի թղթի համար ակցիաներ էիք իրականացնում, իսկ բուհը փակելու համար՝ ոչ, Պետրոսյանն այսպես արձագանքեց․

«Մեղադրանքներին պատասխանել եմ շատ համապարփակ։ Օնլայն կան այդ պատասխանները»։

Հարցին՝ ուսանողությունը նույն եռանդով ոտքի կկանգնի՞՝ պայքարելու, որպեսզի Մայր բուհը չփակվի, «Ռեստարտ» նախաձեռնության հիմնադիրն այսպես պատասխանեց․

«Ես վաղուց ուսանող չեմ, պետք է բուհում լինես, որ այդ մթնոլորտը զգաս։ 2018 թվականին ուսանող եմ եղել, 3-րդ կուրս եմ եղել»։

Ստացվում է, որ «Ռեստարտ»-ի համար զուգարանի թղթի թեման ավելի կարևոր է, քան 1 դարից ավելի պատմություն ունեցող բուհի ճակատագիրը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան