Ներքին 2 տարի առաջ - 22:17 05-06-2024

Ներկայացնելով օտարալեզու և հանրությանն անհայտ «բառակապակցություններ»՝ ԵՊՀ ռեկտորը ձեռնածությամբ է զբաղվում

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն գրում է, որ ԵՊՀ-ն «QS World University Rankings» պարբերականի վարկածով 1500 բուհերից զբաղեցնում է 901-950-րդ տեղը:

Այս տարվա փետրվարին էլ այսրոպեականը մեծ շուքով «ազդարարեց», որ «ԵՊՀ-ն առաջին անգամ ընդգրկվել է «Times Higher Education»-ի՝ համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցանկում»:

Անուններին չխաբվեք: «QS World University Rankings»-ն ու «Times Higher Education»-ն աշխարհում տպագրվող միլիոնավոր պարբերականներից ընդամենը երկուսն են: Այսինքն, նույն տրամաբանությամբ, այսրոպեականն օրերից մի օր կարող է ազդարարել, որ, օրինակ` 人民日报- ի կամ «Turkish Online Journal of Distance Education»-ի վարկածով ԵՊՀ-ն զբաղեցնում է, ենթադրենք` 603-րդ հորիզոնականը:

Այլ կերպ ասած` ներկայացնելով օտարալեզու և հանրությանն անհայտ «բառակապակցություններ» այսրոպեականը տարրական ձեռնածությամբ է (մանիպուլյացիայով է) զբաղվում:

Ըստ այդմ, ԵՊՀ-ին առաջարկում եմ վերադառնալ Հայաստան և փորձել «պատվավոր» տեղ զբաղեցնել, ենթադրենք` Oragir.News, irates.am - daily news, Armlife.am կամ hraparak.am պարբերականների վարկածով:

Փորձեք: Արդար է»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր