Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:44 24-03-2024

Գնալու եմ, նստեմ կառավարության շենքի մոտ․ Ֆիրդուսիի 9-հոգանոց ընտանիքին վտարել են տնից

Օրեր առաջ Երևանի Հանրապետության նրբանցք, տուն 10 հասցեի 9-հոգանոց ընտանիքին ոստիկանությունը բռնի ուժով հանել է տնից։

«Առավոտյան ժամը 11-ի սահմաններում 10 հոգի ոստիկանության աշխատակիցներ եկան, թուղթ ներկայացրին՝ ասելով, որ պետք է տունն ազատենք։ Աղջիկս թուղթ բերեց, որ դատարանի որոշում կա, հայցի ապահովումը հանել էին, որոշեցին, որ պետք է տարածքն ազատենք»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց տան բնակիչներից մեկը՝ Մարիամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նախկին «Գլենդել Հիլզ» այժմյան «Սիթի սենթր» ընկերությունը, ինչ-որ պայմանագրեր է կապել Մարիամ Սարգսյանի ամուսնու եղբոր հետ, ով հանդիսացել է տան սեփականատերը, ընկերությունից ստացել է 2 բնակարան, իսկ եղբոր ընտանիքի համար նախատեսված տան գումարը ասել, թե փոխանցվելու է, սակայն ընտանիքն այդպես էլ ոչինչ չի ստացել և կանգնել է փաստի առաջ։

«1983 թվականից բնակվել եմ այս հասցեում, «Էլիտ» Գրուպը, չիմանալով տան հետ կապված խնդիր մասին, գնել է այն՝ չիմանալով, որ այդ տան մեջ մարդ է ապրում։ Հիմա մենք՝ 9 հոգով, որոնցից 4 անչափահաս են, 1-ն էլ զինհաշմադամ, մնացել ենք դրսում»,- ասաց տիկին Մարիամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը