Ներքին 2 տարի առաջ - 09:27 24-03-2024

Հայկական ինքնությունը, ինչպես նաև հայկական մշակույթը անհնար է տարանջատել պատմական Հայաստանից

«Փաշինյանն այսօր ՔՊ-ի անդամներին հրահանգեց մոռանալ «պատմական Հայաստանը» և հենց այդ դրույթը դնել իրենց «գաղափարական պատրաստվածության» հիմքում։ Նա կոչ արեց ՔՊ-ականներին այդ ծիրի ներքո «փոխվել» և համապատասխանաբար «փոխել» ժողովրդի մտայնությունը»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։

«Ավելին, Փաշինյանը վերջին տարիներին Հայաստանի հետ կատարված ողբերգական իրադարձությունները նկարագրեց որպես ընդամենը «պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան անցում»՝ առանց թուրք-ադրբեջանական հայատյաց դաշինքի ոճրագործությունները գեթ մեկ խոսքով արձանագրելու։ Փաստորեն, նա որակում է Արցախի հայաթափումը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության ներկա փուլը, որպես մի բնականոն, օբյեկտիվորեն տեղի ունեցած երևույթ՝ «պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան անցում»։ Ըստ այդմ՝ նա փորձում է մի կողմից «մաքրել», ձերբազատել Ադրբեջանն ու Թուրքիան որևէ միջազգային իրավաքաղաքական պատասխանատվությունից, մյուս կողմից՝ թուլացնել, քայքայել և կազմալուծել հայկական ինքնությունը, որն ամբողջությամբ հայոց պատմության և մշակույթի արդյունք ու թանձրույթ է։

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՆՀՆԱՐ Է ՏԱՐԱՆՋԱՏԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ։

Ով այս ճշմարտությունը չգիտակցեց, բռնելու է ազգային ուծացման և, ի վերջո, թուրքացման ուղին՝ իր համար ապահովելով անփառունակ վախճան»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան