Ներքին 2 տարի առաջ - 12:32 22-03-2024

Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Տիխանովսկայան

Բելառուսական ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Բարձրացվել է Բելառուսի ուժայինների պահանջով ձերբակալված Նովիկովի հարցը։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան կստանա, հաղորդում է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը:


Հաղորդվում է․ «Յարոսլավ Նովիկովը չկարողացավ Վրաստանում բուլղարական վիզա ստանալ, ուստի 2024 թվականի փետրվարի սկզբին ստիպված եկավ Հայաստան։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ զինծառայությունից խուսափելու համար»։

Հիշեցնենք՝ մարտի 17-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում Բելառուսի իշխանությունների պահանջով ձերբակալվել էր 4 տղամարդ, որոնք մեղադրվում են զորակոչից խուսափելու մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում