Ներքին 2 տարի առաջ - 20:19 21-03-2024

Փաշինյանի «խորհրդավոր» այցը Գյումրի․ ՔՊ-ականներին արգելված է խոսել

Oragir.News-ը դեռ երեկ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ օրը՝ մարտի 23-ին, պատրաստվում է այցելել Գյումրի, որտեղ հրավիրվելու է ՔՊ մարզային վարչության նիստ, որի ժամանակ քննարկվելու է Շիրակի գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանին աշխատանքից ազատելու և Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ 28-ամյա Վահագն Մկրտչյանին, մարզպետ կարգելու հարցը։

Փաշինյանի՝ Գյումրի կատարելիք այցի մանրամասներին ծանոթանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց Գյումրի համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ, Գյումրու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի հետ, որն էլ խուսափեց որևէ միտք արտահայտելուց․

«Այս պահին չեմ կարող զրուցել, ավելի ուշ ես կկապվեմ Ձեզ հետ․ այս պահին երեխայիս եմ քնեցնում»։

Զանգից ժամեր անց Oragir.News-ը քանիցս փորձեց կապ հաստատել ավագանու ՔՊ-ական անդամի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

Միևնույն ժամանակ Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Շիրակի գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ՝ պարզելու՝ որքանով են տարածված տեղեկությունները ճիշտ, սակայն մեր տարբեր փորձերը կրկին ձախողվեցին։

Փաստացի, իշխանության ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ գաղտնի պահել Փաշինյանի «խորհրդավոր» այցը Գյումրի։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա