Արտաքին 2 տարի առաջ - 18:23 21-03-2024

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանին մատակարարումներ անող թուրքական ընկերությունների դեմ

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Իրանի պաշտպանական արդյունաբերությանը մատակարարումներ իրականացնելու համար թիրախավորվել է Իրանում, Թուրքիայում, Օմանում և Գերմանիայում տեղակայված 3 մատակարարման ցանց։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ մատակարարումներում ներգրավված է 5 թուրքական ընկերություն և Թուրքիայի 2 քաղաքացի։

Ըստ հայտարարության՝ պատժամիջոցների տակ գտնվող մատակարարման ցանցերն աջակցել են Իրանի բալիստիկ հրթիռների, միջուկային և պաշտպանական ծրագրերին` մասնավորապես մատակարարել են ածխածնային մանրաթել, էպոքսիդային ռետինև այլ ապրանքներ։

Նշվում է, որ սյդ ցանցերը ածխածնային մանրաթելեր, էպոքսիդային ռետին և հրթիռային օգտագործման այլ ապրանքներ են մատակարարել ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի «Ինքնաբավության ջիհադ» կազմակերպությանըայդ ապրանքներն ուղարկվել են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի «Ինքնաբավության ջիհադ» կազմակերպությանը, պաշտպանության նախարարությանը, զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությանը և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված այլ ընկերություններին։

ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը նշել է, որ այդ ցանցերի խոչընդոտման և Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տարածմանն օգնող երկրներին պատասխանատվության ենթարկելու համար ԱՄՆ-ն կշարունակի օգտագործել ձեռքի տակ եղած լծակները։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ

Ձեզ գուցե հետաքրքրի