Ներքին 2 տարի առաջ - 14:46 21-03-2024

ԿԳՄՍ նախարարի համար Դիանա Գալոյանի հարցը սպառված է

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժանն Անդերասյանն այսօր՝ մարտի 21-ին, Կառավարության նիստից հետո անդրադարձավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հրաժարականի դիմումին։

Նրա խոսքով՝ ինքը հարգանքով է վերաբերվում բուհի արդեն նախկին ռեկտորի որոշմանը. «Ինձ համար այս հարցը սպառված է և որևէ մեկնաբանություն չեմ ուզում անել: Կարծում եմ, որ այլևս օրակարգային չեն մնացած բոլոր հարցերը»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք հրաժարականի պատճառը Գալոյանի անձի շուրջ առկա խոսակցություններն են եղել, երբ վերջինս մեղադրվում է 2017 թվականին ԱՄՆ-ում գողություն կատարելու մեջ, նախարարը նկատեց․ «Այս թեմայով այլ մեկնաբանություն չունեմ, կարիք էլ չեմ տեսնում։ Ես պարբերաբար բուհերի բոլոր ռեկտորների հետ ունենում եմ աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ տարբեր հարցերի շուրջ։ Դուք լրագրող եք ու ազատ եք ենթադրելու այն, ինչ մտածում եք, ես էլ որպես պաշտոնատար անձ, հայտարարում եմ, որ ռեկտորը հրաժարական է ներկայացրել, այս պահին պարտականությունները կատարում է պրոռեկտորը»։

Անդրադառնալով այն հարցին էլ, թե ԿԳՄՍ նախարարությունը ստացե՞լ է գողության վերաբերյալ ԱՄՆ համապատասխան մարմիններին ուղարկած պաշտոնական գրության պատասխանը, Անդերասյանն ասաց․ «Ինձ համար այդ հարցն այլևս օրակարգային չէ, առաջարկում եմ՝ այլևս չանդրադառնալ դրան։ Դա տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի»։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ սկանդալային պատմություններով հայտնի ռեկտոր Դիանա Գալոյանն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք` Դիանա Գալոյանը ՀՊՏՀ ռեկտոր էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 23–ին։ Այս տարվա մարտի 19-ին հայտնի դարձավ, որ նա հրաժարական է տվել։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա