Մամուլ 2 տարի առաջ - 08:40 21-03-2024

Իրավաբանականում իշխանափոխություն է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ապրիլի 3-ին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություն է, առաջադրումները նախօրեին ավարտվել են: 1996-ից ֆակուլտետը ղեկավարող Գագիկ Ղազինյանը չի առաջադրվել, ֆակուլտետի գիտխորհրդի երաշխավորությամբ ինքնառաջադրվել է նրա մտերիմ Հարություն Խաչիկյանը, ով նույնպես հնաբնակներից է` 1994-ից դեկանի տեղակալն է։ Մյուս թեկնածուն Գեւորգ Պետրոսյանն է, ում ԵՊՀ-ից հեռացրել են, նա դատական կարգով վերականգնվել է, եթե առաջիկայում որոշումը չբողոքարկեն։

Դեռ ամիսներ առաջ լուրեր կային, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ եթե Գագիկ Ղազինյանն առաջադրվի, տապալեն ընտրությունը եւ դեկանի ԺՊ նշանակեն իրենց մարդուն՝ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով չունի ո՛չ գիտական աստիճան, ո՛չ դոցենտի կոչում, ինչը պարտադիր պահանջ է։

ԵՊՀ աղբյուրների փոխանցմամբ՝ Դավթյանը հրաժարվել է առաջարկից, իսկ ԵՊՀ-ում կոնսենսուսի են եկել՝ ո՛չ Ղազինյանը, ո՛չ «դրսից» մարդ, այլ կոլեկտիվի ուզած թեկնածուն։ Գագիկ Ղազինյանն իր չառաջադրվելու մասին ասաց․ «28 տարի դեկան եմ աշխատել, չէի ասի, որ սահմաններն անցել եմ, բայց բոլոր դեպքերում այն կարծիքին եմ, որ պետք է հնարավորություն տալ մյուսներին։ Մեր ֆակուլտետում այդպիսի մարդիկ առնվազն 2-3 հոգի կային, նույն՝ Խաչիկյանը, որը նման ցանկություն է հայտնել եւ ունի ֆակուլտետի գիտխորհրդի աջակցությունը։ Պետք է բոլորով օգնենք, որ ֆակուլտետը ոչ միայն դիրքերը չզիջի, այլ մի բան էլ բարձրացնի»։

Նա չհերքեց, որ ընդհանուր հայտարարի են եկել․ «Չի կարող լինի դրսից մեկը․․․ Այդ կարծիքը ձեւավորվել է մեր ֆակուլտետում, դեկանատի նիստում մոտ 100 մարդ է եղել, որեւէ մեկին չենք հարցրել, ֆակուլտետը գնահատում է իր հեղինակությունը, եթե ԵՊՀ խորհուրդն այլ կարծիք ունի, կդրսեւորի»։

Դեկանի թեկնածուին առնվազն 41 ձայն է պետք՝ ընտրվելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»