Արտաքին 2 տարի առաջ - 20:55 20-03-2024

Գերմանիայում հետաքննում են բունդեսվերի սպաներին գաղտնալսելու հանգամանքները

Գերմանիայի դաշնային հանրապետության գլխավոր դատախազությունը գործ է հարուցել բունդեսվերի բարձրաստիճան սպաների զրույցի գաղտնալսման հանգամանքները պարզելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հիմնվելով գերմանական WDR հեռուստաալիքի տեղեկատվությանը:

«Գաղտնի հետախուզական գործունեություն» ծավալելու կասկածանքով՝ անհայտ անձանց նկատմամբ հետաքննությունը վարում է անձամբ գլխավոր դատախազը։ Բուն հետաքննությունը վստահվել է Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությանը: Քննիչները պետք է պարզեն, թե անհայտ անձանց հատկապես ինչպես է հաջողվել գաղտնալսել զինվորականների խոսակցությունը և կոնկրետ ով է պատասխանատու դրա համար։ Քննիչները ենթադրում են, որ գաղտնալսմանն առնչվում է ռուսական հատուկ ծառայությունը։

Մարտի սկզբին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ գլխավոր դատախազությունը գործի կանցնի ռազմական հակահետախուզության ծառայության հետաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին «Russia today» գործակալությունը հրապարակել էր Ղրիմի կամրջի ռմբակոծման հնարավորությունը քննարկող գերմանացի սպաների զրույցի սղագրությունը: Փետրվարի 19-ին ծավալված այդ քննարկմանը մասնակցել են Բունդեսվերի ռազմաօդային ուժերի հրամանատարության՝ գործողությունների և վարժանքների բաժնի պետ Ֆրանկ Գրեֆեն, ռազմաօդային ուժերի տեսուչ Ինգո Գերհարտցը և Բունդեսվերի տիեզերական հրամանատարության օդային գործողությունների կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոշտեդտը։ Նրանք առաջարկել էին գործողությունը բաժանել փուլերի և ծրագրման հարցում դիմել Մեծ Բրիտանիայի աջակցությանը։ Սպաներից մեկը հայտարարել էր, որ հարձակման համար կարող են օգտագործվել Taurus հրթիռներ և ֆրանսիական Rafale կործանիչ։

Քննարկման կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն դեմարշ էր հայտարարել Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին և պարզաբանումներ պահանջել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ