Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:58 19-03-2024

«Ամեն ինչ տանք, որ պшտերազմ չսկսվի»․ հանրությունը գիտի, որ այդ սկզբունքը չի աշխատում. Տիգրան Աբրահամյան

Վերջին օրերին ակտիվ քննարկումների դաշտ մտած թեման՝ 4 գյուղի հանձնման վերաբերյալ և անվտանգային և երկրի կենսունակության տեսանկյունից վերաբերում են ողջ հանրապետությանն ու նրա ապագային:

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Մի պահ մի կողմ թողնենք «դավաճան», «հանձնող», «տապալող» բառերը, որոնք բնութագրիչներ են դարձել վերջին տարիներին, որպեսզի շեղումը դրա վրա չլինի և հարցի բովանդակային կողմին անդրադառնանք: Փաշինյանը հայտարարեց, որ սահմանազատման և սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ և այն կարող է սկսել է Բաղանիս, Բերքաբեր հատվածից:

Ի՞նչ փաստաթղթերի ու քարտեզների հիման վրա է այն կատարվելու, քանի որ մինչև հիմա էլ ՀՀ տարբեր պաշտոնյաներ նշում են, որ բանակցությունների հիմնական հակասություններից մեկը, որն արտացոլված է Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական հայտարարություններում, վերաբերում է սահմանների ճշգրտման տակ դրվող քարտեզներին և իրավական բազային»,- նշեց Աբրահամյանը:

Նրա խոսքով, եթե այս հարցում չկա դիրքորոշումների համաձայնություն, ապա ինչի՞վրա է իրականացվում այս պահին 4, իսկ հետագայում 4 անկլավների հանձման գործընթացը:

Հայաստանի իշխանությունը վերջին փուլում Ադրբեջանի պահանջած 4+4 գյուղերի թեմայի համատեքստում խոսում էր Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիայի մասին, սակայն հիմա երբ խոսվում է գործնական քայլերի մասին, չգիտես թե ինչ տրամաբանությամբ հանձման-ճշգրտման գործընթացը տեղի է ունենում միակողմանի:

«Փաշինյանը նաև ասում է, որ իր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք, ակնարկելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր հետ սպառնալիքի լեզվով է խոսում ՝ ինքն էլ ստիպված հասարակությանն է շանտաժի ենթարկում: Եթե հիմքը այն է, որ ամեն ինչ տանք, որ պատերազմ չսկսի, բայց հանրությունը լավ գիտի, որ այս սկզբունքը չի աշխատում և նույնիսկ միակողմանի զիջումներից հետո Ադրբեջանը գնացել է նոր ագրեսիայի:

Երբ դու քո հրապարակային խոսքի հիմքում այս սկզբունքն ես դնում ՝ քո թուլությունն ես ի ցույց դնում թշնամուդ՝ նրան նոր խաղաքարտ տալով: Իշխանությունը երկրի ներսում, այդ թվում նաև այս դահլիճում խոսում է հոխորտանքների ու վիրավորանքների լեզվով, իսկ երբ խոսքը գնում է Ադրբեջանի սպառնալիքներին պատասխանելուն, ապա խոնարհ, ստորացված, կուչ կեցվածքում է»,- ընդգծեց Աբրահամյանը:

Նա հավելեց, որ հայկական և հակահայ ուժերի մասին՝ և այստեղ, և այս դահլիճից դուրս գտնվող գործիչների, ուժերի, առաջնորդների քաղաքական հետագիծը բոլորի աչքի առաջ է եղել և պատմությունը շատ հստակ արձանագրելու է՝ ով է հայրենիք ազատագրել և ով է զիջել ու հանձնել մեր հայրենիքը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա