Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:29 17-03-2024

Տաջիկստանը և Ղրղզստանը համաձայնեցրել են վիճելի հատվածի ավելի քան 10 կիլոմետրի սահմանազատումը

Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների տեղագրական աշխատանքային ու իրավական խմբերը երկու երկրների պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում նկարագրել են վիճելի սահմանային հատվածի ևս 10,76 կիլոմետրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, կողմերի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 12-ից 17-ը Տաջիկստանի Սուղդի շրջանի Բուստոն քաղաքում։ Այս մասին հայտնել է «Խովար» գործակալությունը՝ վկայակոչելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ կողմերը նաև պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Ղրղզստանի տարածքում, որտեղ կշարունակեն աշխատել ընդհանուր պետական ​​սահմանի մնացած հատվածների ուղղությամբ։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ մարտի 15-ին այնտեղ հանդիպում է կայացել Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների համանախագահների, երկու երկրների ազգային անվտանգության պետական ​​կոմիտեների նախագահների միջև, որի շրջանակներում քննարկվել են սահմանային հարցեր։

Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել զգալի առաջընթաց, և կողմերի համապատասխան խմբերին տրվել են կոնկրետ հանձնարարականներ տաջիկա-ղրղզական պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ՝ շարունակելու աշխատանքը մյուս տարածաշրջաններում ևս երկու պետությունների սահմանների հստակեցման ուղղությամբ:

Փետրվարին Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինն ասել էր, որ Տաջիկստանի և Ղրղզստանի պետական ​​սահմանի ընդհանուր գծի գրեթե 200 կիլոմետրն այժմ համաձայնեցված է։ Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Տաջիկստանը և Ղրղզստանը, իրենց նախագահների պայմանավորվածությունների համաձայն, շահագրգռված են ընդհանուր սահմանային գծի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ ավարտով, սակայն վերջնական համաձայնագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է։

Տաջիկստանի և Ղրղզստանի հարաբերությունները նախկինում մի քանի անգամ վատթարացել են այն պատճառով, որ երկրները չեն ավարտել սահմանի սահմանազատման գործընթացը:

Դրա շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թվականից: Սահմանի վիճելի հատվածներում պարբերաբար ծագում են ընդհարումներ, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ կողմերը զենք են կիրառել։ Սահմանների սահմանազատման և սահմանազագծան հարցերով կառավարական հանձնաժողովները 2023-2024 թթ. պարբերաբար հանդիպումներ են անցկացրել սահմանի խնդիրը լուծելու համար։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան