Ներքին 2 տարի առաջ - 00:00 17-03-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Toyota-ն գլխիվայր շրջվել է, Mercedes-ն էլ բախվել է նրան ու հայտնվել ձորում․ կա 8 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի քանի մետրը և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրը սահմանազատում էին պարեկները, «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվում է գլխիվայր շրջված «Toyota Camry»-ին, ապա մոտ 30 մետր առաջ է ընթանում, բախվում ծառերին, մի քանիսը կոտրում ու արմատախիլ անում և կողաշրջված վիճակում հայտնվում ձորում, մինչ այդ կոտրելով նաև երկաթե արգելապատնեշները։

Նշված վթարից 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներից մեկին ձորից դուրս է բերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ով իր ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխում է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մյուս 5 վիրավորներին ձորից դուրս են բերում Սևանի, Կոտայքի պարեկները, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Չարենցավանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։

Երկու վթարների փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը