Ներքին 2 տարի առաջ - 21:45 16-03-2024

Միջազգային հավաստագիր՝ ընդամենն օրեր առաջ․ Փաշինյանը ստում է

Ուզում եմ ընդգծել մի շատ կարևոր արձանագրում․ եթե մենք ՀՀ-ում բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, էն ստանդարտներով, որ գոյություն ունեն օրինակ ԵՄ-ում, ապա ՀՀ-ում ոչ մի բուհ հավաստագիր չի ստանա։ Այս մասին այսօր ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ իր բացման խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ խոսքը վերաբերում է և՛ պետական, և՛ մասնավոր բուհերին։

Նշենք, սակայն, որ Փաշինյանի հայտարարությունը իրականությանն այնքան էլ չի համապատասխանում և հերթական տպավորությունն է ստեղծվում, որ ՀՀ վարչապետը կա՛մ շարունակում է կտրված մնալ իրականությունից, կա՛մ զեկուցողներին ձեռնտու չէ տեղեկատվությունը փոխանցել պատշաճ և ամբողջական։

Թերևս մեկ օրինակ բերենք․ Փաշինյանի արձանագրած միջազգային ստանդարտներին չհամապատասխանող բուհերից մեկին՝ Երևանի պետական բժշկական համալսարանին, ընդամենն օրեր առաջ է միջազգային հավատարմագրման հավաստագիր հանձնվել։ Ի դեպ, տեղեկատվությունը հրապարակել էին ինչպես բժշկական համալսարանի պաշտոնական կայքում, այնպես էլ ԿԳՄՍՆ-ի։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար