Արտաքին 2 տարի առաջ - 15:37 16-03-2024

Լավրովը պնդում է՝ Ղրիմի թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժան մասն է

Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մաս են, դրանց պատկանելության հարցն ընդմիշտ փակված է։

Այդ մասին «Ղրիմի գարնան» 10-րդ տարեդարձին նվիրված տեսաուղերձում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ղրիմի և Սևաստոպոլի սեփականության հարցը փակված է, թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն է»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` Ղրիմը հետագա զարգացման հստակ հեռանկար ունի, Ռուսաստանը լուծել է Ուկրաինայից ժառանգած բազմաթիվ խնդիրներ, ընդգծել է նախարարը։

«Վերջին տարիներին մեզ հաջողվել է հաղթահարել Ուկրաինայից ժառանգած մեծ թվով խնդիրներ: Հետագա զարգացման հստակ հեռանկարով՝ ղրիմցիները կարող են վստահորեն և լավատեսորեն նայել ապագային»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ «տասը տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին, Ղրիմի բնակիչները հանրաքվեով ինքնուրույն, գիտակցաբար որոշեցին իրենց ապագան՝ վերամիավորվելով Ռուսաստանի հետ»:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ