Իմ դեմ արշավն ուղղորդված է, հրաժարական չեմ տալու․ Վանաձորի թիվ 16 դպրոցում իրավիճակը լարված է
copy image url

Իմ դեմ արշավն ուղղորդված է, հրաժարական չեմ տալու․ Վանաձորի թիվ 16 դպրոցում իրավիճակը լարված է

Ներքին 1 տարի առաջ - 13:10 14-03-2024
Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 դպրոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ, աշակերտներն ու ուսուցիչները չեն դադարեցնում տնօրենի հրաժարականի պահանջով դասադուլն ու գործադուլը։

«Երեխաները երեկ գնացել էին դպրոց, բայց, երբ տնօրենը ժամանեց, բոլորը դուրս եկան դպրոցից և դասապրոցեսին չմասնակցեցին։ Այսօր աշակերտները դպրոց չեն գնացել, իմ երեխաները ևս մնացել են տանը։ Բոլորս դեմ ենք տնօրենին, ուսուցիչնեը, աշակերտները, ծնողները։ Մենք չենք ուզում, որ նա ղեկավարի մեր դպրոցը, ինքը ոչ աշակերտների, ոչ էլ ուսուցիչների հարգանքը չի վայելում, անառողջ մթնոլորտ է ստեղծվել, թող հեռանա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

Նրա խոսքով՝ բացի ուսուցիչներից նաև աշակերտներն ու ծնողներն են ստորագրահավաք իրականացնում, որպեսզի փոխանցեն նորանշանակ մարզպետին, եթե նա հարցին լուծում չտա, ապա կգնան Երևան՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում պահանջելու։

«Մենք հետքայլ չենք անելու, տնօրենը պետք է հեռանա»,- ասաց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը զրուցեց նաև Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանի հետ, վերջինս վստահեցրեց, որ այս պահին դպրոցում դասապրոցես է ընթանում, շուրջ 500 աշակերտից 190-ը ներկայացել են դասի․

«Այս պահին 190 աշակերտ նստած է դասի, քանի որ երեկ դասապրոցեսը խաթարված է եղել, որոշ ծնողներ զուտ այդ նկատառումով չեն ուղարկել երեխաներին, կարծում եմ՝ վաղը աշակերտների թիվն ավելի շատ կլինի։ Ուսուցիչների մեծ մասը չի ներկայացել դասի, բայց յուրաքանչյուր դասարանում այս պահին ուսուցիչ կա։ Ունենք բացակա ուսուցիչներ, որոնք առողջական խնդիր ունենալու պատճառով չեն ներկայացել դասի, ունեն թույլտվություն»։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ իր դեմ արշավը ուղղորդված է շահագրգիռ անձանց կողմից․

«Ես 10 տարի այս դպրոցում տնօրեն եմ եղել, երբ պաշտոնավարման ժամկետս լրացել է, լուծվել է ինձ հետ կնքված պայմանագիրը։ 7 ամիս այստեղ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված եղել այլ դպրոցից։

Իմ ներկայացրած զարգացման ծրագիրը հոկտեմբեր ամսին անցել է, բայց Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանի անձով պայմանավորված որոշակի խոչընդոտներ են եղել, քանի որ այս դպրոցում տնօրենի ԺՊ նշանակված անձը իր հարևանուհին էր և նա սատարում էր նրա թեկնածությունը, այդ պատճառով խոչընդոտվեց իմ հարցազրույցի փուլը, ինձ հետ պայմանագիր չկնքվեց։ Երկրորդ անգամ կրկին խոչընդոտվել է հարցազրույցի փուլը և դարձյալ պայմանագիր չի կնքվել։ Արդեն երրորդ անգամ՝ նոր մարզպետի պաշտոնավարման ժամանակ, հարցազրույցի փուլը հաղթահարել եմ և երեկ ինձ հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել։

Իմ դեմ արշավն ուղղորդում է այս դպրոցում 7 ամիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եղած անձը՝ Արմինե Դալլաքյանը»։

Դիտարկմանը, որ աշակերտներն ու ծնողները մեզ հետ զրույցում պնդում են, որ դուք նրանց բուլինգի եք ենթարկել, ծաղրել եք, Արմինե Հարությունյանն ասաց, որ այդ տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն․

«Սուտ է, զրպարտություն է, ես հետամուտ եմ լինելու, որպեսզի իմ արժանապատվությունը և պատիվը բարձր պահեմ։ Ես մշտապես վայելել եմ աշակերտներիս սերն ու հարգանքը, ունեմ 23 տարվա մանկավարժի փորձ, և այստեղ իսկապես հրահրումներ կան, փորձ է արվում ինձ վարկաբեկել»։

Ճշտող հարցին՝ արդյոք հրաժարական կներկայացնե՞ք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասապրոցեսը խաթարված է, ուսուցիչների և աշակերտների մեծ մասը չի ներկայանում դպրոց, տնօրենն այսպես պատասխանեց․

«Դա անհիմն պահանջ է, ես չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Ես աշխատել և աշխատում եմ օրենքի տառին համաձայն»։

Հիշեցնենք, որ Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 դպրոցում դեռ շաբաթներ առաջ էին դասադուլ և գործադուլ իրականացրել։ Աշակերտների ծնողները մեզ հետ զրույցում ասել էին․ «Հին տնօրենը չարիք է, բոլորին բուլինգ է արել»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ