Մշակույթ 2 տարի առաջ - 20:43 13-03-2024

Դու նահատա՛կ ու մարտիրո՛ս, ընկե՛ր հերոսական ու ազնի՛վ ուսուցիչ Եղիշե Չարենց․ այսօր Չարենցի ծննդյան օրն է

Այսօր հայ նորագույն գրականության հիմնադիր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։

Գուրգեն Մահարին իր հուշերում պատմում է, թե ինչպես է Չարենցը մի օր Ակսել Բակունցի հետ զրուցել կյանքի անցողիկության մասին։

Մռայլ էր. ինչպես նրա տխրությունը, այնպես էլ ուրախությունը վարակիչ էր. երբ մի քիչ զվարթացավ, վերջապես հարցրեց.

-Տեսնես մեզնից ո՞վ շուտ կմեռնի, հը՞մ...

-Այդ մասի՞ն էիր մտածում,- զարմացավ Ակսելը: - Իմ պապը 98 տարի է ապրել, իսկ հայրս մինչև հիմա ատամներով է ընկույզը ջարդում:



Ակնհայտ չարությամբ հարցրեց.

-Ուզում ես ասել, որ դու հարիր տարի՞ պիտի ապրես...

Ժպտաց իր խորամանկ ժպիտով, հետո մերկացրեց աջ ձեռքը մինչև արմունկը, մերկ արմունկով մի քանի անգամ խփեց սեղանին՝ ապացուցելու համար ուժը, բացականչեց.

֊Տո´, փչացածնե՛ր, բնությունը ինձ ուժ է տվել, ո՛ւժ, ես հազար տարի պիտի ապրեմ...



«Եվ գնում ես մինչև հիմա իմ ուղեղում ու հոգում, ուղեղիս փշերի ու հոգուս ծաղիկների վրայով, դու, մե՛ծ երգիչ, մեծ ու ահավոր մեր դարի, դու տարերայի՛ն, անհանգիստ ու ալեկո՛ծ վեհություն, պայծա՛ռ զավակ իմ ժողովրդի, մեծ ուխտի կարմի՛ր ուխտավոր, դու նահատա՛կ ու մարտիրո՛ս, ընկե՛ր հերոսական ու ազնի՛վ ուսուցիչ Եղիշե Չարենց»,- գրում է Մահարին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը