Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:20 12-03-2024

Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են, հեռանալու է և պատասխան է տալու․ Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը արձագանքել է իր մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ դա սուտ որակելով։

«Սուտ է ասում, ես նոյեմբերի 14-ին գտնվել եմ Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում և այդ հանդիպման նպատակով ես մեկնել էի։

Բացի դրանից մենք ունեինք խնդիր զենքի գնման և զենքի որոշ տեսակների ներկրման համար, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքերի մասին է խոսքը։

Եվ ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել պարոն մեր ղեկավարին, սահմանում իրադրության մասին։ Այդ զեկույցը պետք է աներ այն անձը, ով մնացել էր պաշտպանության նախարար որպես այդ օրը կատարող։

Մայիսյան դեպքերի մասին․ ես իրոք եղել եմ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, բայց իմ իրավասության սահմաններում և իմ իրավասությունների տեսակետից ես իրավունք չունեի ոչ մի հրաման տալ և միջամտեի այդ միջոցառումների մեջ, որը տեղի էր ունենում սահմանում։

Հակառակը ասեմ, ըստ մեր երկրի ղեկավարի հրամանի արգելված էր կրակ բացել հակառակորդի վրա։

Երբ որ ինձ ընդգրկեցին իր հրամանով, որ զբաղվեմ այդ հարցով, ես հրաման տվեցի կրակ բացեն և դրա արդյուքնում ադրբեջանցիները ռուսների ճնշման տակ մի քանի կմ նահանջեցին։

Եվ դիրքավորվեցին այնպես, ոնց որ մինչև հիմա կա։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի ցուցումով իմ նշանակումը, դա բացարձակ սուտ է և դա ինքը հաստատեց , թե ինքը ինչի է ինձ նշանակել հաշվի առնելով իմ կապերը ՌԴ-ի հետ, դա գուցե և իրողություն է։

Ես մի բան եմ հասկանում, Նիկոլը հասկանում է, որ իրա օրերը հաշված են, նա հեռանալու է և պատասխան է տալու Արցախի համար, մեր գերիների համար, Հայ պատմությունը փոխելու իր արտահայտությունների համար, պատասխանատու են լինելու նաև իր կողքին կանգնած բոլորը»,-պարզաբանեց Արշակ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան