8800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան
copy image url

8800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:28 12-03-2024
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում է միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ բազմակի օգտագործման տոմսը նույնիսկ նախորդ 100 դրամից ավելի էժան է լինելու մարդկանց համար։ «Անընդհատ ասում ենք՝ թանկացում, թանկացում, թանկացում, բայց մի փոքր էլ եկեք հասկանանք՝ այն մարդիկ, որոնք իրապես հաճախակի են օգտվում տրանսպորտից, առանց սահմանափակման, այսինքն՝ 8800 դրամով օգտվում ես ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից առանց սահմանափակման։ Բազմակի օգտագործման նոր փաթեթներն ավելի ձեռնտու են, քան նախորդ 100 դրամը»,- նշեց Ավինյանը։

Ամենից շատ դիտված