Սպորտ 2 տարի առաջ - 22:21 11-03-2024

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կդիմի միջազգային հարթակներին` բողոք հայտնելով ՕԽ մրցավարությունից

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան գոհ չէ Իտալիայում կայացած Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում հայ մարզիկների մենամարտերում եղած մրցավարությունից:

«Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարը մի մեծ ցիրկ էր հիշեցնում, որտեղ չակերտավոր արդար մրցավարներն աչքի ընկան աճպարարական բարձր վարպետությամբ։ Վարկանիշային այս մրցաշարին մեր մարզիկները շատ լավ էին պատրաստվել ու մենք կարող էինք նվաճել առնվազն 3 ուղեգիր, բայց «արդար» մրցավարները իրենց սև գործը արեցին։ Ռաֆայել Հովհաննիսյանի, Նարեկ Մանասյանի ու Գուրգեն Մադոյանի մասնակցությամբ սկզբունքային մենամարտերում մրցավարները անհասկանալի ու անարդար ձևով, առաջին իսկ ռաունդից առավելությունը տալիս էին մրցակցին` երաշխավորելով իրենց սև գործը։

Ես` որպես բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ և EUBC տնօրենների խորհրդի անդամ, դիմելու եմ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի բացատրություն տան մրցավարական նման անարդար գործողությունների համար, նաև պետք է քննության առնվեն այդ մենամարտերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ֆեդերացիայի նախագահի տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բռնցքամարտիկներն ՕԽ առաջին վարկանիշային մրցաշարում ուղեգիր չեն նվաճել:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում