Ներքին 2 տարի առաջ - 18:07 11-03-2024

Քննարկվել են շինարարական տարբեր նյութերի հայ-իրանական արտադրության ստեղծման հնարավորությունները

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական առևտրատնտեսական ոլորտի մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ իրանցի գործարարները ներկայացրել են յուրաքանչյուր ընկերության գործունեության ուղղությունները և ցանկություն հայտնել իրացնելու իրենց ներուժը նաև Հայաստանում։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ողջունել է իրանական ընկերությունների ակտիվությունը՝ հաշվի առնելով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությունը։

Իրանցի գործարարները ներկայացրել են բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման ոլորտում մեծ փորձը՝ ընդգծելով իրենց հետաքրքրվածությունը՝ ներգրավվելու քաղաքաշինական նման ծրագրերում նաև Հայաստանում։ Դիտարկվել են շինարարական կոնստրուկցիաների, արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, շինարարական տարբեր նյութերի արտադրության ստեղծման հնարավորությունները։

Հաշվի առնելով երկու երկրներում սեյսմիկ ռիսկի մակարդակը՝ առանձնահատուկ կարևորվել են նախագծման փուլից սկսած երկրաշարժադիմացկունության ապահովման միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի մատչելիությունն ապահովող լուծումներին։

Դավիթ Գրիգորյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է երկրում անցկացվող շինարարական ցուցահանդեսներին, որոնք կարող են լավ հարթակ դառնալ ոլորտի հայաստանյան մասնավոր ընկերությունների հետ գործընկերության հաստատման համար։

Կողմերը պայմանավորվել են փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն՝ փոխշահավետ համագործակցություն սկսելու նպատակով։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի