Ինչու IQOS-ը որպես ծխախոտ տուգանվում է, բայց չի հարկվում․ Նիկոլ Փաշինյանի նոր «խաղերը»
copy image url

Ինչու IQOS-ը որպես ծխախոտ տուգանվում է, բայց չի հարկվում․ Նիկոլ Փաշինյանի նոր «խաղերը»

Ներքին 1 տարի առաջ - 14:00 11-03-2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի քանի օր առաջ հրապարակեց ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին ոլորտում տեղի ունեցած կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։ Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են «Ծխախոտ» և «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները:

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ծխախոտի ներմուծման ծավալները 2022 թվականին 2019 թվականի համեմատ կրճատվել են շուրջ 30%-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում տաքացվող և էլեկտրոնային ծխախոտների ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար մոտ 3 և 77 անգամ։ ·

Ծխախոտային արտադրանքի արտահանման ծավալները 2022 թվականին շուրջ 16%-ով աճել են 2021 թվականի համեմատ, ինչը մեծապես պայմանավորված է սիգարետի արտահանման ծավալների ավելացմամբ։ Էլեկտրոնային և տաքացվող ծխախոտների արտադրություն Հայաստանում չի իրականացվում, այլ ամբողջությամբ ներմուծվում է: Մինչդեռ ծխախոտի մասով ՀՀ-ն ամբողջությամբ ինքնաբավ է և առավելապես հանդիսանում է սիգարետ արտահանող երկիր։ Տեղական արտադրությունը մոտ 12 անգամ գերազանցում է ներմուծման ծավալը:

Ի տարբերություն ծխախոտների և էլեկտրոնային ծխախոտների՝ տաքացվող ծխախոտը չի ներառվում Հարկային օրենսգրքով սահմանվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։

Հանձնաժողովը գտնում է, որ ոլորտում հավասար և բարեխիղճ մրցակցային պայմանների, ինչպես նաև հարկային վարչարարության պատշաճ իրականացման և ԵԱՏՄ գործող իրավական ակտերին համապատասխանության տեսանկյունից նպատակահարմար է տաքացվող ծխախոտը ևս ներառել պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։

Տաքացվող ծխախոտային արտադրանքը դասակարգվում է որպես ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչ, սակայն շարունակում է կարգավորվել ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգով։

Թեև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության տրամադրման համայնքի ղեկավարի լիազորությունը, սակայն որևէ իրավական ակտով չի կարգավորվում թույլտվության տրամադրման գործընթացը։

Ըստ երևույթին համապատասխան գերատեսչությունները կարճ ժամանակ անց նախագիծ կշրջանառեն, ապա ԱԺ-ն օրենք կընդունի և Հայաստան ներկրվող տաքացվող ծխախոտային արտադրանքը կներառվի պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։

Ապրանքների դրոշմավորումն արվում է ապօրինի շրջանառությունը, մաքսանենգությունը կանխելու համար։

Նշենք, որ ՀՀ-ում տաքացվող ծխախոտային արտադրանքի ամենահայտնի ընկերությունը՝ «Ֆիլիպ Մորիս»-ը, կապվում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը թույլ է տալիս նշված ոլորտում գործունեություն ծավալողները հարկերը թաքցնեն, սակայն, առաջիկայում նրանց էլ կբերի օրենքի դաշտ։

Հատկանշական է նաև, որ Ոստիկանությունը, օրինակ, մեքենան վարելու ժամանակ IQOS-ի օգտագործումը դիտարկում է որպես ծխախոտ և տուգանում է, բայց պետությունը դրոշմանիշային հարկ չի կիրառում նույն IQOS-ի նկատմամբ։

Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի հոկտեմբերին Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հավաստիացրել էր, որ վերանայելու են ծխախոտի արտադրանք համարվող տարբեր ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման մոտեցումները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը՝ «Հայկական ժամանակը», բոլոր նյութերում IQOS-ի գովազդ է տեղադրում։ Սա ըստ երևույթին ցույց է տալիս, որ Փաշինյանը ևս հետաքրքրություն ունի էլեկտրոնային ծխախոտի շուկայի հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում