Երևան +14°
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 13:00 21-12-2023

Ծխելու դեմ իբր պայքարող Փաշինյանի ընտանեկան կայքը IQOS-ի գովազդ է անում

2018 թվականին, իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ բարեփոխումներ խոստացավ, դրանցից մեկն էլ համարեց ծխախոտի դեմ պայքարը։

Շուրջ 2 տարի առաջ՝ 2022 թվականի հունվարի 5-ին, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հակածխախոտային օրենքով պայմանավորված սահմանափակումներին, Կառավարության նիստում հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներն այսուհետ ծխախոտի տուփ չեն տեսնի։

Փաշինյանի խոսքով` եթե նախկինում ծխախոտի ցուցատախտակը տեղադրվում էր վաճառքի կետերի մուտքի, դրամարկղի մոտ, ամենատեսանելի վայրում, որպեսզի մարդը հանկարծ չմոռանար ծխախոտ գնել, ապա հիմա ամեն ինչ արվում է, որ մարդը մոռանա ծխախոտ գնել։

«Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք, ծխախոտը պետք է տակից վաճառեն: Ես մեր երեխաներին ու ոչ միայն երեխաներին կոչ եմ անում տներում էլ արգելել ծխախոտի օգտագործումը»,- ասել էր Փաշինյանը։

Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը՝ «Հայկական ժամանակը», բոլոր նյութերում գովազդային ակտիվ հղում է տեղադրում, որտեղ նշված է․

«Ծխախոտի դեմ պայքարը պետք է գիտականորեն հիմնավորված լինի․ Իսպանիա»։



Ակտիվ հղումը տանում է մի հոդված, որը տեղադրվել է սույն թվականի մարտի 6-ին։ Հոդվածում «կարմիր թելով» անցնում է էլեկտրոնային ծխախոտների քարոզչությունը։




Մինչև 2021 թվականը՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը գովազդային գործակալությունների միջոցով նմանատիպ հոդվածներ էր փողով տպագրել տալիս տարբեր ԶԼՄ-ներում, սակայն հետագայում՝ օրենսդրական որոշ փոփոխություններից հետո, ծխախոտի գովազդն ընդհանրապես արգելվեց, սակայն ըստ երևույթին, դա չի վերաբերում Նիկոլ Փաշինյանի գրպանին․

«Միջազգային մակարդակով Նոր Զելանդիան ընդունել է և շուտով կյանքի կկոչի սիգարետի վաճառքի արգելքն այն մարդկանց համար, որոնք ծնվել են 2008 թվականից հետո։ Միաժամանակ՝ շատ մարդկանց ծխելը թողնել օգնելու համար երկիրը շարունակում է ռիսկերը նվազեցնելու իր ռազմավարությունը՝ խթանելով չափահասների կողմից էլեկտրոնային սարքերի օգատգործումը, ինչը տեսանելիորեն նվազեցնում է ծխելու տարածումը»,- նշված է հոդվածում։

Փաստացի Նիկոլ Փաշինյանը մի կողմից պայքարում է ծխախոտային արտադրանքի դեմ, մյուս կողմից ըստ երևույթին գովազդ տեղադրում և խթանում էլեկտրոնային ծխախոտի վաճառքը։ Դե իսկ էլեկտրոնային ծխախոտի բիզնեսը Հայաստանում կապվում է Նիկոլ Փաշինյանի թիմակցի՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ։

Թերևս նաև սա է պատճառը, որ ակցիզային հարկ չի կիրառվում IQOS-ի նկատմամբ, թեև մնացած ամեն ինչով այն հավասարեցված է սովորական ծխախոտին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ:

2022 թվականի մարտի 15-ից էլ ուժի մեջ մտան հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի դրույթները։

Ըստ այդ դրույթների՝ այսուհետ արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև արգելվում է դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը։ Այս օրենքն ուժի մեջ մտնելուց 2 տարի էլ չի անցել, սակայն այն մնացել է թղթի վրա, քանի որ բազմաթիվ սուպերմարկետներում, խանութներում,կրպակներում, ինչպես նաև մասնագիտացված էլեկտրոնային ծխախոտների վաճառքի սրահներում դրանք բացահայտ ցուցադրված են։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
12:13 Երևանում Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված Mazda-ին․ նա մահացել է. shamshyan.com