Ներքին 2 տարի առաջ - 19:07 10-03-2024

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նշվում է, որ ցնցումները գրանցվել են Միջերկրական ծովի ափից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա՝ Դեմրե քաղաքից 19 կմ, իսկ Անթալիայից ՝ 107 կմ հեռավորության վրա: