Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:09 08-03-2024

Կակաչ` 800, վարդ՝ 1000․ ի՞նչ արժեն ծաղիկները Երևանում

Մարտի 8-ին երևանյան փողոցներում միշտ ակտիվ առևտուր է լինում, հատկապես՝ ծաղիկների։ Մարդիկ այսօր գնում են ծաղիկներ իրենց սիրելիների համար։ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ ծաղիկների գները, համեմատած մնացած օրերի, բարձրանում են։ Երբեմն կրկնակի, եռակի թանկանում են ծաղիկները։

Oragir.News-ը շրջեց Երևանի փողոցներով՝ պարզելու համար, թե ինչ գնով են վաճառվում ծաղիկներն այսօր։

Ծաղկավաճառներից հետաքրքրվեցինք՝ ինչքան են թանկանում ծաղիկները Մարտի 8-ի կապակցությամբ։

«Այսօր կանանց տոնն է, այդ իսկ պատճառով շուկան թանկացրել է ծաղկի գները։ Մենք էլ արդեն մեր գինն ենք դրել։

Մնացած օրերի համեմատ գնային տարբերություն անպայման լինում է, օրինակ՝ 800 դրամ արժեցող ծաղիկը վաճառում ենք 1200 դրամ։ Ամենաթանկ ծաղիկը, ներկա դրությամբ, ռանունկուլուսն է, որն արժե 2 հազար դրամ։

Տոն օր է, գնորդներ մնացած օրերի համեմատ ավելի շատ են լինում»,- ասաց ծաղկավաճառներից մեկը։

Հարցին՝ լինու՞մ են ծաղիկների գներից բողոքող մարդիկ, ծաղկավաճառն ասաց. «Անպայման լինում են, քանի որ Հայաստանում ենք ապրում»։

Նկատեցինք, որ կակաչի գները տատանվում են 700-800 դրամի սահմանում, իսկ վարդերը՝ 1000։ Կային նաև կակաչներ, որոնց հատն արժեր 1000-1500 դրամ։

Հարցին, թե մի՞շտ է այդ տեսակի կակաչի գինը 1000 դրամից ավելի, աշխատակիցը պատասխանեց, որ սովորական օրերին այդ տեսակի կակաչից չեն ունենում։ Դա տոն օրվա համար են բերել։ Այդ իսկ պատճառով էլ այդ գինն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է