Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:40 08-03-2024

Դա դպրոց չէր, չգիտեմ, երեխաների բռնության կենտրոն էր․ աշակերտուհի

Օրերս համացանցում տարածվեց և մասշտաբային քննարկման արժանացավ 10 և ավելի տարիների վաղեմություն ունեցող մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու հայրը զայրացած թքում և վիրավորում ուսուցչուհուն, որն էլ երեխայի պնդմամբ՝ հարվածել էր իր ականջին դասից ուշանալու համար։

Հայտնի բլոգեր, ինֆլյուենսեր elench_blog -ը երեկ՝ մարտի 7-ին, իր էջի story բաժնում տեղադրեց իր և աշակերտուհու նամակագրությունը, որտեղ արդեն երիտասարդ աղջիկը պատմում է իրականում տեղի ունեցածը։

«Իմ դեպքը դաս չէր։ Իմ դեպքից մի քանի ամիս հետո մի երեխայի մատներին երկաթյա քանոնով այնքան էին խփել, որ կապտել և անշարժացել էին այդ երեխայի մատները»,- պատմում է նախկին աշակերտուհին։

Նա հետադարձ հայացքով ասում է, որ դա դպրոց չէր, երեխաների բռնության կենտրոն էր։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 դպրոցում դասադուլ էր կազմակերպվել։ Աշակերտներն ու ուսուցիչները մտավախություն ունեին, որ հին տնօրեն Նաիրա Հարությունյանը, որը պաշտոնավարման ընթացքում բուլինգի էր ենթարկել աշակերտներին և ուսուցիչներին, կրկին կարող է իրենց դպրոցի տնօրեն ընտրվել։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար