Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 07-03-2024

Եթե իշխանություններն արևմուտքի բոլոր պահաջները չկատարեն, բռնապետի տիտղոս կստանան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի և գործադիր տնօրեն Ջեյն Հեբների հետ։ Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դատախազների միջազգային ասոցիացիայի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և կարևորել Ասոցիացիայի առաքելությունը՝ տեղեկատվության փոխանակման միջոցով հանցավորության դեմ արդյունավետ պայքարելու համատեքստում:

Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան և գործադիր տնօրեն Ջեյն Հեբները բարձր են գնահատել ՀՀ գլխավոր դատախազության հետ առկա համագործակցության մակարդակը և կարևորել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության առաջիկա այցը Հայաստան:

Oragir.News-ը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեց, թե ինչ նշանակություն ունի այս հանդիպումը ՀՀ-ի համար։

Մելիքյանն ի պատասխան ասաց, որ սովորաբար միջազգային հարաբերությունների շրջանակներում կարող են նման հանդիպումներ անցկացվել։ «‎Նմանաբնույթ միջազգային համաժողովներ լինում են, կազմակերպությունների համակարգման գործառույթն իրականացնող պաշտոնատար անձանց հետ երկկողմ հանդիպումներ են անցկացվում, որոնցում զարմանալի ոչինչ չկա»։

Հարցին, թե առաջիկայում կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան կարո՞ղ ենք դիտարկել ՀՀ-ի նկատմամբ Արևմուտքի ուշադրության մեծացման համատեքստում, թե՞ սա պարզապես հերթական աշխատանքային այցն է, մեր զրուցակիցը պատասխանեց՝ և՛ այո, և՛ ոչ։ Ըստ նրա՝ միջազգային դատախազական կազմակերպություն է, որը կարող է այցելել Հայաստան, ինչն այդքան էլ էական չէ։

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ վերջին օրերին տեղի ունեցած միջազգային արձագանքներից առավել կարևորում է Freedom House-ի զեկույց, որտեղ վերջին տարիներին առաջին անգամ բավական կոշտ գնահատականներ են հնչել՝ հատկապես դատաիրավական ոլորտում իշխող քաղաքական ուժի վարած քաղաքականության վերաբերյալ։

«Դրա մասին մենք վաղուց էինք խոսում, որ լինելու են իրավիճակներ, երբ անգամ նման քաղաքական աջակցության պայմաններում չեն կարողանալու իշխանությունների գործողություններին որոշակի գնահատականներ չտալ։ Սա դրա դրսևորումներից մեկն է»,- կարծում է նա։

Ռուբեն Մելիքյանը հավելեց՝ Հայաստանի իշխանություններն այն վիճակում են, որ եթե կուրորեն չկատարեն Արևմուտքի պահանջները, ապա շատ արագ կարող են բռնապետի տիտղոս ստանալ, որովհետև դրա բոլոր օբյեկտիվ նախադրյալները կան։ Նա նաև ասաց՝ Freedom House-ի վերջին զեկույցն այն մասին է, որ իշխանություններն այդ զգուշացումները չմոռանան։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ