Սպորտ 2 տարի առաջ - 14:28 25-02-2024

Յուրաքանչյուր տիտղոս առանձնահատուկ է․ Խաչանով

Թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է Դոհայի (Կատար) մրցաշարը հաղթելու մասին։ Աշխարհի 17-րդ ռակետը Կատարում տիտղոսի համար մրցախաղում հաղթեց չեխ Յակուբ Մենսիկին՝ 7:6 (14:12), 6:4: Փոխանցում է Armsport.am-ը:

«Յուրաքանչյուր տիտղոս առանձնահատուկ է: Ամեն անգամ ուզում ես հաղթել: Մենք տարեկան խաղում ենք մոտ 22 մրցաշար և ամեն շաբաթ մրցում ենք: Միանշանակ, Դոհայում տարած հաղթանակը ամենահաճելիներից է»,- խաղից հետո ասել է Խաչանովը։

«Իմ ամենամեծ աջակիցները՝ կինս և երկու որդիներս, այստեղ չեն: Նրանք ինձ աջակցում էին հեռուստացույցով, կարծում եմ, որ հիմա նայում են: Նրանք ցանկանում էին գալ, բայց չկարողացան։ Այժմ մենք երկու երեխաների ծնողներ ենք։ Որդիս ասաց, որ շատ է ուզում՝ այս մրցանակը տուն տանեի։ Այնպես որ, ես շատ ուրախ եմ, որ կատարեցի նրա խնդրանքը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,- մեջբերում է Խաչանովին The Tennis Letter-ը:

Խաչանովը հաղթել է ATP 6-րդ մրցաշարում։ Դրանց թվում են 5 տիտղոս ATP 250 սերիայի մրցաշարերում և մեկ տիտղոս ATP 1000 շարքի մրցաշարերում, ընդհանուր առմամբ նա մասնակցել է 8 եզրափակիչի ATP մրցաշարերում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը