Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:49 06-03-2024

Յուրաքանչյուր արցախցու պետք է անվերադարձ հատկացվի 5 մլն դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար

Վերջին օրերին արցախյան 32 կազմակերպությունների կողմից ձևավորվել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որը միտված է զբաղվել Արցախի ժողովրդի բնակրանային կարիքների ապահովման հարցերով՝ հաշվի առնելով ՀՀ կառավարությունում քննարկվող ծրագիրը և դրա վերաբերյալ ի հայտ եկած պաաշտոնական պարզաբանումները, որոնք որոշակի հստակեցումներ են տալիս, թե ինչ սկզբունքներ, ինչ դրույթներ են ընկած այդ ծրագրի հիմքում: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի նախկին պետնախարար, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ 32 կազմակերպությունները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը, նաև ստորագրահավաք են սկսում. «Կառավարությանն ուղղված բաց նամակը հստակ առաջարկներ է պարունակում, թե մենք ինչ առաջարկներ ունենք այս ծրագրի վերաբերյալ»:

Իր հերթին «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանն ընթերցեց բաց նամակը, որում մասնավորապես, առաջարկվում է. «Ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով, ծրագրի ժամկետը սահմանել երկու տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային և սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ: Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին:

Նշված գումարը հատկացնել բոլորին՝ անվերադարձելիության սկզբունքով:Արդյունավետ միջոցներ ձեռնարկել անշարժ գույքի շուկայում գների հետագա աճի կանխման ուղղությամբ, այդ թվում աջակցելով նոր բնակֆոնդի արագ և էժան կառուցապատման ծրագրերին:

Հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին:

Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40+10 հազար դրամների ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը:

Մինչև 3 անդամ ունեցող փոքր ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում, յուրաքանչյուր ընտանիքի՝ ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով:

Ծրագրում սահմանել առաջնահերթությունները և լրացուցիչ արտոնություններ զոհվածների և առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար:

Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ բռնի տեղահանվածների կայուն զբաղվածության ապահովման համար:

Ծրագրի նախագիծը դնել հանրային լայն քննարկման և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկությունները:

Այս ծրագիրը պետք է նպաստի Արցախից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպնմանն ու արտագաղթի բացառմանը:

Ծրագիրը պետք է նաև հաշվի առնի Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար»:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց