Ներքին 2 տարի առաջ - 19:32 04-03-2024

Դասադուլը կվերսկսվի, երբ բուլինգ անող հին տնօրենը դպրոց կմտնի. ծնող

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 դպրոցում դասադուլ և գործադուլ էին կազմակերպել։ Պատճառը աշակերտների և ուսուցիչների մտավախությունն էր, որ հին տնօրեն Նաիրա Հարությունյանը կրկին կարող է իրենց դպրոցի տնօրեն ընտրվել։

Oragir.News-ը, հետևելով խնդրին, այսօր կրկին կապ հաստատեց դպրոցի աշակերտներից մեկի ծնողի հետ՝ պարզելու, թե ինչ փուլում են բանակցությունները, և արդյոք դասադուլը շարունակվում է։

«Շաբաթ օրը մեկ անգամ ևս հանդիպում է եղել մարզպետի հետ, ծնողները և ուսուցիչները մասնակցել են։ Ես ներկա չեմ եղել։ Այն ժամանակ մարզպետը մեզ ասաց, որ տնօրենի հետ պայմանագիրը պետք է կնքվեր մարտի 1-ին, բայց այսօր երեխաները գնացել են դպրոց, և կրկին մեր ԺՊ-ն է եղել, մրցույթը հաղթած Նաիրա Հարությունյանը չի եկել դպրոց։ Հիմա անորոշ վիճակ է, ոչ մի պատասխան չկա։ Ծնողները և ուսուցիչները երեխաներին հորդորել են՝ այս պահին դասադուլը դադարեցնեն, չխաթարեն դասերը, չվնասելու համար հենց մեր տնօրենին՝ Արմինե Դալլաքյանին»,- ասաց ծնողը։

Նրա խոսքով՝ ցանկացած դեպքում, երբ բուլինգ անող Նաիրա Հարությունյանը դպրոց կմտնի, դասադուլը և գործադուլը կվերսկսվեն։

«Միայն կարող եմ ասել, որ իր կողմից պատվիրված մեկնաբանություններ և հոդվածներ են հիմա պտտվում համացանցում՝ իբրև նա շատ լավն է, և մենք անհիմն զրպարտում ենք նրան»,- եզրափակեց ծնողը։

Զրույցի ընթացքում նաև տեղեկացանք, որ նույն պատճառաբանություններով և հիմքերով 2016-2017 թվականներին ևս եղել են բողոքներ Նաիրա Հարությունյանի դեմ։

Հիշեցնենք, Նաիրա Հարությունյանը շուրջ 10 տարի Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 դպրոցի տնօրեն է աշխատել։ Ժամկետը լրանալուց հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմինե Դալլաքյանը։ Դպրոցի աշակերտները և ուսուցիչները անցյալ շաբաթ դասադուլ և գործադուլ էին կազմակերպել, քանի որ չեն ցանկանում տնօրենի պաշտոնում կրկին տեսնել Նարինե Հարությունյանին, որը կրկին փորձում է ընտրվել դպրոցի տնօրենի պաշտոնում։ Ծնողները բողոքում էին, որ նա բոլորի նկատմամբ բուլինգ է արել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել