Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:23 26-01-2024

Տնօրենը երբ գա, կփոխանցենք. ուր է «անհետացել» «Ցայգ»-ի տնօրենը

Օրերս Oragir.News-ի խմբագրությունը լուսանկարներ և ահազանգեր է ստացել այն մասին, որ «Ցայգ ՀԸ»-ի եթերում վճարովի եթերի շրջանակում տեղի է ունեցել աղանդավորական քարոզչություն:

Զանգերից անմիջապես հետո Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Ցայգ ՀԸ»-ի տնօրինության հետ՝ պարզելու՝ արդյոք տեղյակ են եթերի բովանդակությունից, սակայն Oragir.News-ի զանգին պատասխանած այդ ժամի եթերի պատասխանատուն հայտնեց, որ ՀԸ-ի տնօրեն Մարգարիտա Մինասյանը տեղում չէ.

«Հիմա աշխատակիցները տեղում չեն, կարո՞ղ եք վաղը զանգահարել: Այսօր ես եմ եթերի պատասխանատուն»:

Հարցին՝ ինքը՝ որպես եթերի պատասխանատու, տեղյա՞կ է, որ աղանդավորական քարոզչություն է եղել, ասաց.

«Ես այդպիսի բան չեմ թողարկել եթերով: Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Կարո՞ղ եք ցերեկը զանգել, որովհետև ցերեկվա պատասխանատուն ուրիշ մարդ է:

Տեղյակ էլ չեմ՝ ով է իրավասու հարցին պատասխանել»:

Հարցին՝ տնօրենը տեղում կլինի՞, եթերի օպերատորը պատասխանեց.

«Հա, իհարկե: Վաղը ցերեկը զանգեք»:

Հաջորդ օրը Oragir.News-ը քանիցս փորձեց կապ հաստատել «Ցայգ ՀԸ»-ի տնօրենի հետ, սակայն մեր զանգերին պատասխանում էին հեռուստաընկերության տարբեր աշխատակիցներ՝ կրկնելով նույն նախադասությունը.

«Տնօրենը տեղում չէ»:

Մեկ այլ եթերի պատասխանատու էլ, լսելով Oragir.News-ի հարցը, ասաց.

«Ես տնօրենին Ձեր համարը կփոխանցեմ: Հնարավորության դեպքում կապ կհաստատի: Չգիտեմ՝ մեր տնօրենը երբ կգա. կոնկրետ ինչ-որ ժամ չկա:

Հիշեցնենք, որ «Ցայգ ՀԸ»-ի տնօրեն Մարգարիտա Մինասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մայրն է:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան