Ներքին 2 տարի առաջ - 16:30 04-03-2024

Արցախցիները համոզված են՝ Փաշինյանն ուզում է, որ իրենք Հայաստանում չմնան

Արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք ՀՀ կառավարության կողմից արցախցի տեղահանվածներին տրվող աջակցության դադարեցման մասին տեղեկություններին։

Արցախցիների շրջանում տեղեկություններ կան, որ կառավարություննապրիլ ամսից էապես նվազեցնելու է դրամական աջակցության ծավալները։ Դրա հետ կապված՝ Oragir.News-ն ուսումնասիրել է արցախցիների կողմից հանրային հարթակներում հնչեցվող կարծիքները, որոնցից ամենատարածված մի քանիսը ներկայացնում ենք ընթերցողներին։

Լյուդմիլա Ստեփանյանն ասում է․ «Իմ տեղեկություններով, պետական աջակցությունն ապրիլ ամսից շարունակվելու է հետևյալ կերպով՝ թոշակառու արցախցիներին տրամադրելու են 20․000-ական, իսկ անչափահաս երեխաներին՝ 50․000-ական դրամ»։

«Իսկ, օրինակ, 87 տարեկան, աշխատելու անկարող թոշակառուն իրեն հասանելիք 50․000 թոշակով ինչպե՞ս պետք է ապրի», բողոքում է Արմինե Սարգսյանը։

«Այսինքն, եթե ընտանիքում թոշակառու չկա, երեխա չկա՝ պետք է մատնվի անտարբերությա՞ն։ Ախր, մարդ կա, որ որ առողջական լուրջ խնդիրներ ունի, ընտնաիքում էլ թոշակառու կամ անչափահաս անդամ չկա․․․ ինչու՞ են այդքան դաժան վարվում ժողովրդի հետ», վրդովվում է Աննա Պողոսյանը։

«Արցախցիներին ծաղրի են ենթարկում․․․ Օրինակ, թոշակառուին հասանելիք 20․000 դրամով ի՞նչ կարելի է գնել։ Ես ու ամուսինս միասին 115․000 դրամ թոշակ ենք ստանում, դրանով ի՞նչ կարող ենք անել, տան վա՞րձ տալ, սնվե՞լ, գոնե ինչ-որ հագու՞ստ առնել․․․ Դա ի՞նչ որոշում է, ինչու՞ են անարգում արցախցիներին», ասաց Էլմիրա Ավանեսյանը։

«Էդպես են անում, որ թքենք, հեռանանք Հայաստանից», համոզված է Նարինե Եղիազարյանը, որին հակադարձում է Սվետլանան՝ «Ինքը (նկատի ունի ՀՀ վարչապետին – խմբ․) հենց դա է ուզում, որ արցախցիները դուրս գան Հայաստանից։



Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար