Ներքին 2 տարի առաջ - 12:13 04-03-2024

Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց

Դատարանի որոշմամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է. կալանքը վերացվել է, խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 5 մլն դրամ, և բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր այս տարվա հունվարին՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով, իսկ օրեր անց կալանավորվել երկու ամիս ժամկետով։