Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:36 18-05-2021

Գագիկ Բեգլարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար՝ 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ 2020-ի մարտին Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նրան մեղադրյալ ներգրավելով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար։ Խոսքը մայրաքաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է։

Ըստ ԱԱԾ-ի` դեռ 2008-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բեգլարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար էր, 2 մանկապարտեզի վերամիավորման գործընթաց է սկսել։ Ապա 2009-ին որպես Երևանի քաղաքապետ փոխել է մանկապարտեզի ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքի նշանակությունը, և դարձրել հասարակական սպասարկման տարածք։ 2011-ին այդ անշարժ գույքը ընդամենը 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անունով, այնուհետև փոխանցվել է Գագիկ Բեգլարյանին:

Արդեն որպես Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Բեգլարյանը նաեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի գործով է անցնում, որով նախնական հաշվարկով պետությանը միլիարդավոր դրամների վնաս է պատճառվել։

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին