Հնդիկ «խոպանչիներն» այլևս հայրենիք չեն վերադառնալու․ իրենց կանանց և երեխաներին են ՀՀ կանչում․ Հեքիմյան
copy image url

Հնդիկ «խոպանչիներն» այլևս հայրենիք չեն վերադառնալու․ իրենց կանանց և երեխաներին են ՀՀ կանչում․ Հեքիմյան

Ներքին 1 տարի առաջ - 14:22 02-03-2024
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գիտեք, որ Հայաստանում շատ հնդիկներ կան, որոնք արդեն «գրավել են» տնտեսության մի շարք ոլորտներ: Չգիտեմ` լա՞վ է դա, թե՞ վատ: Խնդիրն այլ է:
Ուրեմն, մինչ օրս Հայաստանում աշխատող հնդիկների զգալի մեծամասնությունը տղամարդիկ էին: Դա նշանակում էր, որ վերջիններս Հայաստան «խոպան էին» եկել, հետևաբար` հետ էին վերադառնալու իրենց Հայրենիք:

Այսօր հայաստանյան շատ խոշոր հիմնարկում սեփական աչքերով տեսա աշխատող մեծ թվով հնդիկ կանանց: Դա նշանակում է, որ «խոպանի» դարաշրջանն ավարտվել է, իսկ հնդիկ «խոպանչիներն» այլևս Հայրենիք չեն վերադառնալու, փոխարենն իրենց կանանց և երեխաներին են Հայաստան կանչում:

Այժմ պատմեմ, թե ինչ է լինելու հետո:

Նախ` հնդիկները պետք է տնավորվեն:

Ամեն ընտանիքում մեծ թվով երեխաներ կլինեն, որոնց դպրոց է անհրաժեշտ և ուսուցիչներ, հետևաբար իրենց ընտանիքներով հանդերձ, Հայաստան կժամանեն նաև հնդիկ ուսուցիչները:

Բոլոր այդ մարդկանց անհրաժեշտ կլինի բուժսպասարկում, հետևաբար` Հայաստան կժամանեն կամ Բժշկականն ավարտելուց հետո Հայաստանում կմնան հնդիկ բժիշկները: Այդքան ժողովրդին պետք է կերակրել և, ըստ այդմ, կբացվեն հնդկական ծագում ունեցող մթերային խանութներ, գործարաններ, ենթակառուցվածքներ: Թվարկածս կառույցներում ևս կաշխատեն Հնդկաստանից ժամանած մասնագետները: Նրանք կրկին ամուրի չեն լինելու:
Հայաստանյան հնդիկների հոգևոր պահանջները բավարարելու համար Հայաստանում կկառուցվեն հոգևոր կենտրոններ, որտեղ ամբողջ աշխարհից հնդիկների ուխտագնացություն կկազմակերպվի:

Չգիտեմ` լա՞վ է դա, թե՞ վատ: Միայն գիտեմ, որ այսպես շարունակվելու դեպքում, տեսանելի ապագայում Հայաստանն ամենաքիչը կանվանափոխվի»:

Ամենից շատ դիտված