Ներքին 2 տարի առաջ - 20:51 01-03-2024

Ջրանցքում կնոջ դի է հայտնաբերվել. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթը նախաձեռնվել է փետրվարի 26-ին Նոր Հաճն քաղաքի կամրջի տակ՝ ջրանցքում հայտնաբերված կնոջ մահվան փաստով:

Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ ջրանցքում կնոջ դի է նկատվում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Գոհար Ա.-ի դին:

Այն դուրս են բերել ջրանցքի ցանցային կռունկի միջոցով, ապա դատաբժշկի՝ դին զննելուց հետո, փրկարարներն այն պատգարակով մոտեցրել են դիատարին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
21:32 Արզական-Աղվերան լեռնային նստավայրի հարևանությամբ գտնվող անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմինը