Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:30 01-03-2024

Դու մենակ ես, մենակ ես, մենակ ես․ Փաշինյանը մարտ 1-ը «նշեց» մենակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի առաջ, խաչակնքվել և նույնքան անաղմուկ հեռացել։

Ուշագրավ է, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Նիկոլ Փաշինյանին որևէ թիմակից չէր ուղեկցում։ Փաշինյանի հեռանալուց հետո միայն հուշարձանի մոտ ծաղկեպսակներ են տեղադրվել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և Երևանի քաղաքապետի անուններից։



Ուշագրավ է նաև այն, որ ՀՀ վարչապետի անունից ծաղկեպսակ չի տեղադրվել, Փաշինյանը բավարարվել է միայն ծաղկեփունջ խոնարհելով։

Հիշեցնենք, որ նախորդ տարի մարտի 1-ին Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում տեղի ունեցավ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, այն ժամանակ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, մի շարք այլ ՔՊ-ականներ։ Փաշինյանն անգամ այդ օրը պատասխանեց լրագրողների հարցերին։

Տպավորություն է, որ այսօր նա ասելիք չուներ, դրա համար էլ գաղտագողի է այցելել, ինչպես ժամանակին այցելում էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն և արագ հեռանում։

Հիշեցնենք, որ 2008 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Դրան հաջորդեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների բողոքի ակցիաները։ Բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև, ինչի հետևանով 10 մարդ զոհվեց՝ 2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը