Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք ավելի ամուր չեն եղել․ ԵՄ միջազգային գործընկերության գծով հանձնակատար
copy image url

Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք ավելի ամուր չեն եղել․ ԵՄ միջազգային գործընկերության գծով հանձնակատար

Ներքին 1 տարի առաջ - 22:39 27-02-2024
ԵՄ-ի միջազգային գործընկերության գծով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը խոսել է ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի առավել սերտացման անհրաժեշտության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ նա նախ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմական պահեր են ապրում։

«Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք ավելի ամուր չեն եղել, քան այսօր: Դա հաստատվել է երկու շաբաթ առաջ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդում։ Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին` այս լիագումար նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ազդանշան տվեց՝ Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրոպական միության հետ»,- ասել է Ուրպիլայնենը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն աշխատում է այդ ուղղությամբ առաջ շարժվել։

Նրա խոսքով՝ Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրին քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտում կախվածության, անհնար է հաղթահարել մեկ գիշերվա ընթացքում: «Սակայն երկու կողմերի հստակ քաղաքական կամքը թույլ կտա մեզ առաջ շարժվել մեր գործընկերության խորացման և ընդլայնման հարցում։ Մենք արդեն ունենք լավ հիմք, ամուր շրջանակներ, որը Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է»,- ընդգծել է ԵՄ-ի միջազգային գործընկերության գծով հանձնակատարը։

Նա նշել է, որ Հայաստանի հետ միասին ձեռնամուխ են եղել գործընկերության հավակնոտ նոր ծրագրի նախապատրաստմանը։ «Հայաստանի հետ միասին մենք ձեռնամուխ եղանք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր հավակնոտ ծրագրի նախապատրաստմանը։

Մենք առաջարկել ենք, որ մեր ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերության այս նոր ծրագիրը բաղկացած լինի երեք հիմնասյուներից: Նախ, մենք աշխատելու ենք Հայաստանի կենսունակության ամրապնդման և նրա տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ առևտրի, էներգետիկայի, կապի և ավիացիոն անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման միջոցով։

Մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համար մենք քննարկում ենք վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու տարբերակները։ Հայաստանն իր ուժեղ շահագրգռվածությունն է հայտնել այս հարցում, և մենք կոչ ենք անում նրա ղեկավարությանը ակտիվացնել աշխատանքը համապատասխան բարեփոխումների ուղղությամբ։ Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քաղաքական ազդակ կլինի Հայաստանի քաղաքացիների համար և հետագա բարեփոխումների համար կապահովի լծակներ:

Երկրորդ՝ անվտանգությունը դառնում է մեր հարաբերությունների ավելի ու ավելի կարևոր տարր: Մենք ուրախությամբ նշում ենք Հայաստանում ԵՄ առաքելության առաջին տարեդարձը և անհամբերությամբ սպասում դրա հզորացմանը Խաղաղության Եվրոպական հիմնադրամի միջոցով։

Մենք ընդլայնում ենք մեր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ: Դիտարկվում է նաև ԵՄ ստորաբաժանման առաքելություններին և գործողություններին մասնակցելու հնարավորությունը:

Երրորդ` ներդրումների ավելացումը առանցքային նշանակություն կունենա ավելի սերտ տնտեսական համագործակցության համար: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանի մասնակցությանը Սև ծովում էլեկտրական մալուխի կառուցմանը և միանալուն այլ նախագծերին ու տարածաշրջանի երկրների միջև ավելի սերտ կապերի ստեղծմանը։ Տարածաշրջանի երկրների միջև ավելի սերտ կապերի ստեղծումը մեծ ներուժ ունի խաղաղությանը նպաստելու համար»,- ասել է ԵՄ-ի միջազգային գործընկերության գծով հանձնակատարը։

Ըստ հանձնակատարի՝ ԵՄ-ն շարունակում է աջակցել ղարաբաղահայությանը՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար։

«Մեր հաստատակամ հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին մնում է անփոփոխ։ Մենք պատրաստ ենք աջակցել կայուն և հարատև խաղաղությանը՝ հիմնվելով երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա։ Մենք մերժում ենք ուժի ցանկացած կիրառում կամ ուժի սպառնալիքի կիրառում և շարունակում ենք աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- եզրափակել է ԵՄ-ի միջազգային գործընկերության գծով հանձնակատարը։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր