Ներքին 2 տարի առաջ - 14:58 27-02-2024

Սյունիքի մարզում 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցելՍսյունքիի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Տաթև վանական համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում մոտ 23 տոննա ավիաբենզինով բարձված ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հայտնվել ձորում՝ կողաշրջված վիճակում:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ըստ տեղեկությունների՝ վիրավորները հայր ու որդի են, որոնցից մեկը եղել է վարորդը: Նրանք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար