Ներքին 2 տարի առաջ - 20:07 24-05-2024

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին հանքանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակկիչ 68-ամյա Աղաբեկ Սահակյանը իր վարած «КрАЗ» մակնիշի բեռնատարով Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12 կմ հատվածում «Կրիվոյ մոստ» կոչվող տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդը տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, իսկ ուղևոր Տավուշի մարզի բնակիչ 58-ամյա Կամո Կիրակոսյանը նույնպես բուժօգնություն է ստացել և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվել է, նաև, որ վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:

Բեռնատարը բարձված է եղել «գիլ» տեսակի հանքանյութով, որը թափվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք