Ներքին 2 տարի առաջ - 09:40 27-02-2024

Շրիշակային ինքնիշխանության հարացույցը. ՌԴ-ն Հայաստանից մարդկանց է առևանգում

Չնայած Նիկոլ Փաշինյանն ամենաշատն է խոսում Հայաստանի ինքնիշխանությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին, նրա պաշտոնավարման օրոք մեր երկրի ինքնիշխանության մակարդակն ամենաշատն է իջեցվել։

Դեկտեմբերին տեղեկություններ տարածվեցին, որ Գյումրու 102-րդ բազայի ներկայացուցիչների կողմից ձերբակալվել է ՌԴ-ում դասալքության մեջ մեղադրվող Դմիտրի Սետրակովը։ Օրերս France 24-ին տված հարցազրույցում թեմային անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ձերբակալման փաստը մտահոգիչ է։

Oragir.News-ի տեղեկություններով Ռուսաստանի Դաշնության ուժայինները վերջին շրջանում մեծացրել են իրենց ազդեցությունը Հայաստանում։ Մասնավորապես ՌԴ զինվորական դատախազությունը Հայաստանում իր ներկայացուցչությունն է բացել՝ ռուս-ուկրաինական պատերազմից խուսափած քաղաքացիներին ձերբակելու, նրանց նկատմամբ դատավարություն իրականացնելու և Ռուսաստան տեղափոխելու նպատակով։

Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի ուժային կառույցները՝ ԱԱԾ-ի գլխավորությամբ բոլոր համայնքապետարաններին շրջաբերականներ են ուղարկել, որպեսզի վերջիններս ռուսական ուժային կառույցներին տեղեկություններ չփոխանցեն իրենց համայնքներում բնակվող ՌԴ քաղաքացիների վերաբերյալ։

Նշենք, որ Oragir.News-ի տեղեկություններով, մինչև այս պահը Հայաստանում արդեն ՌԴ 4 քաղաքացի է ձերբակալվել և ուղարկվել ՌԴ։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտահոգված է այս կապակցությամբ, քանի որ սա կարող է միջազգային սկանդալի և ՀՀ-ի դեմ լուրջ պատժամիջոցների հանգեցնել։ Արևմտյան մայրաքաղաքներում շատ լավ հասկանում են, որ առանց ՀՀ իշխանությունների թողտվության ռուս ուժային մարմինները մեր երկրի տարածքում չեն կարող դասալքության մեջ մեղադրվողներին ձերբակալել ու արտահանձել ՌԴ։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար