Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:20 27-02-2024

Արսեն Վարդանյանի՝ պատերազմի բացասական ապրումները ցրեցին «Գյումրիկները»

Արսեն Վարդանյանին Գյումրիում շատերը գիտեն ոչ միայն որպես զբոսավար, այլ նաև գիտեն, որ գյումրվա բարբառով «Գյումրիկները» Արսենի արվեստանոցում են ծնվում։ Փայտե այս կախազարդի վրայի գրվածքները Գյումրիի բարբառով են։

Գյումրիում ամեն օր ծնունդ են առնում փայտե «Գյումրիկներ», և այս փայտե մարդուկները արդեն լայն ճանաչում են ստացել Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Oragir.News-ի լրագրողն է եղել Արսենի արվեստանոցում, զրուցել «Գյումրիկների» ստեղծման գաղափարի, դրանց տարածման մասին։

Արսեն Վարդանյանն ասում է, որ որպես այդպիսին «Գյումրիկները» բիզնես գաղափար չի եղել։ Պատերազմից հետո, երբ Արսենը նոր էր եկել մարտի դաշտից, որպեսզի բացասկան ապրումները մի քիչ ցրի, սկսել է արվեստանոց ավելի շատ հաճախել, իրեն նվիրել աշխատանքին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Արսենը փայտե մարդուկի վրա գրեց «Սիրեմգը քեզի Հայաստան», տեղադրեց համացանցում, և արձագանքը շատ սպասեցնել չտվեց։ Շատերը Գյումրին սկսեցին սիրել նաև Արսենի ստեղծած մարդուկների շնորհիվ։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար