Ներքին Միտք 2 տարի առաջ - 09:53 25-02-2024

Դերերը վաղուց բաշխված են․ մեղավորը Հայաստանն է, պատժողը՝ Ադրբեջանը, իսկ դատավորները՝ Թուրքիան և Ռուսաստանը

Ադրբեջանի հատուկջոկատայինները պատրաստ են բարձր գոտիներում և շատ խիստ եղանակային պայմաններում մարտ վարելու, գրում է ադրբեջանական մամուլը։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, որ փետրվարի 24-ին հայկական ուժերն իբր գնդակոծել են Քելբաջարի շրջանի բարձրլեռնային տեղանքում գտնվող ռազմական դիրքերը։

Հայտնի բան է՝ ադրբեջանական քարոզչամեքենան միշտ զբաղվում է մոտալուտ ռազմական ագրեսիայի տեղեկատվական «ապահովմամբ»՝ հող ստեղծելով, որտեղ օրերով կամ շաբաթներով (կախված ագրեսիայի ծավալներից) զետեղում է «Հայաստանի ագրեսիայից պաշտպանվելու համար ստիպված գործողության» նախապատրաստական նյութերը։

Սա բոլոր ժամանակների համար փորձարկված մեթոդ է, որը կիրառել են տարբեր երկրներում և տարբեր ժամանակահատվածներում։

Այսպիսով, տեղեկատվական հարթակ է նետվել հայկական զինուժի նախահարձակ լինելու ևս մի դրվագի խաղարկումը։ Օրեր առաջ՝ Ներքին Հանդի, հիմա՝ Քարվաճառի, վաղը, հնարավոր է, Երասխի ուղղություններով ցուցադրվում է «ագրեսիվ» Հայաստանը։ Դերերն, ըստ որում, բաշխված են շատ վաղուց․ մեղավորը Հայաստանն է, պատժողն՝ Ադրբեջանը, իսկ դատավորները՝ Թուրքիան և Ռուսաստանը։ Կա նաև հանդիսատես, որն ապահով Արևմուտքից ստանձնել է «դատապարտող» և «հորդորող» գործառույթ։

Ամեն ինչ զվարճալի կլիներ, եթե Հայաստանի համար չունենար ճակատագրական նշանակություն, իսկ այդպիսին դարձել է, քանի որ երկրի ղեկը հանձնվել է բախտախնդիրների մի խմբի, որն ինչ-ինչ հաշվարկներից ելնելով խաղում է «մնացորդի» վերածած Հայրենիքի լինել-չլինելու վրա։ Բնականաբար, ավելի շատ՝ Հայրենիքի չլինելն է հնարավոր, որովհետև այն, ինչ նրանց պատկերացմամբ է կարևոր՝ առհասարակ չի համընկնում հայության ազգային-պետական շահերի հետ։

Զոհաբերելու համար այլևս չկա «բուֆերային գոտի», այն վերջնականապես անէացել է նախորդ սեպտեմբերին։

Մահացու թշնամու դեմ Հայաստանը մնացել է մեն-մենակ, և միայն հայ ժողովրդի անմնացորդ միասնությունը կարող է չեզոքացնել Հայրենիքի կործանման սպառնալիքը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար