Ադրբեջանական ագրեսիայից հետո Ջերմուկը դեռևս չի վերականգնվել
copy image url

Ադրբեջանական ագրեսիայից հետո Ջերմուկը դեռևս չի վերականգնվել

Ներքին 1 տարի առաջ - 17:28 24-02-2024
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքն ահռելի վնասներ կրեց։ Առողջարանային այս աշխույժ քաղաքը դատարկվեց, շատ մարդիկ հեռացան քաղաքից, իսկ մնացածը հայտնվեցին վախի մթնոլորտում։ Դրա հետ մեկտեղ Ջերմուկ քաղաք զբոսաշրջիկների հոսքը նվազեց։

Oragir.news-ը կապ հաստատեց Ջերմուկի համայնքապետարանի հետ՝ պարզելու համար, թե ինչպիսին է այսօր Ջերմուկը և որքանով է վերականգնվել ռազմական գործողություններից հետո։

Համայնքապետարանին ուղղված հարցին, թե որքանով է նվազել զբոսաշրջիկների հոսքը, պատասխանեցին․ «2020 թվականից առաջ 50-55.000 տուրիստ է եղել․ 2020 թվականից հետո իջել է 40-50%-ով։ Հիմա տուրիստների հոսքը նորից վերականգնվում է, ապահով է Ջերմուկում։ Ամանորին շատ տուրիստներ են եղել, գալիս են և՜ օտարերկրացիներ, և՜ հայեր։ Անվտանգության առումով քաղաքը անվտանգ է, ոչ մի վտանգ չկա»։

Հարցին, թե կա՞ն արդյոք օբյեկտներ, որոնք չեն գործում, պատասխանեցին․

«Միայն ճոպանուղին չի գործում, մնացածն իր հունով աշխատում է։ Ճոպանուղին չի աշխատում տեխնիկական խնդրի պատճառով, բայց պատվիրել ենք, երբ առաքեն, կսկսի աշխատել։ Կառավարության ծրագրի շրջանակներում վնասված հյուրանոցները ստացել են փոխհատուցում։ Վնասված փողոցը ականազերծողներ են եկել, վերանորոգել են։ Պահակակետը հետևում է ռազմավարական նշանակություն ունեցող վայրերը, իսկ տուրիստական գոտիներում նույն կերպ լինում են այցելուներ, գնում են արշավների, բարձրանում սարեր, անթույլատրելի տեղեր չկան»։



Հյուրանոցների և առողջարանների գների փոփոխությունների հետ կապված համայնքապետարանի աշխատակիցները հայտնեցին, որ գնային փոփոխություն չկա, գները նույնն են, իսկ ճկուն ոչ սեզոնային զեղչերը միշտ էլ գործում են։

Oragir.news-ը կապ հաստատեց Ջերմուկում գործող առողջարանների և հյուրանոցների հետ, պարզելու համար արդյո՞ք ունենում են զբոսաշրջիկներ։

Հյուրանոցներից որոշները պատասխանեցին, որ ներկա պահին ունեն զբոսաշրջիկներ՝ և հայ, և օտարազգի, սակայն աշխատակիցներից մեկն ասաց, որ չի կարող համեմատական տանել նախկինում եղած և ներկայիս զբոսաշրջիկների թվի մեջ, որովհետև չի տիրապետում այդ տեղեկատվությանը։ Նրա խոսքով՝ անցյալ տարիների համեմատ ավելի սակավաթիվ, սակայն ռուս զբոսաշրջիկներ են ունենում։ Գնային առումով տեղեկացրին, որ այժմ ցածր սեզոնի արժեքներն են գործում։

Հյուրանոցներից շատերը ասացին, որ շատ քիչ թվով տուրիստներ են ունենում։

Մեկ այլ հյուրանոցից մեզ պատասխանեցին, որ այս պահի դրությամբ չեն աշխատում, զբոսաշրջիկներ չկան․

«20 օր և ավելի է, ինչ տուրիստ չենք ունեցել․ Առհասարակ հունվարի կեսից մինչև ապրիլ ամիս համարվում է պասիվ սեզոն, բայց մինչև 2022 թվականը այսքան վատ չի եղել։ որ ընդհանրապես չունենանք․ Գոնե 30%-ով զբաղվածություն եղել է, իսկ այս պահին 0% է, ընդհանրապես հյուրեր չունենք։ Հայերը շատ հազվադեպ, որ գան և հանգստանան։

Պատճառը երևի այն է, որ սահմանների հետ կապված ինֆորմացիաներ են կարդում ու վախենում են գալ։ Հյուրերից մեզ ասում են, որ իրենց ասել են վտանգավոր է, մի գնացեք, բայց իրենք եկել են։

Բոլոր հյուրանոցներում էլ գրեթե նույն վիճակն է, միայն առողջարաններում, որտեղ կան բուժական ծառայություններ, այնտեղ կարող է 300 տեղանոց հյուրանոցում օրեկան 5-10 հյուր լինել, միակ տարբերությունը դա է։

Ունենք ծանոթներ, ովքեր ներկա պահին անորոշ ժամանակով չեն աշխատում, բայց մինչև 2022 թվականը մշտական աշխատանք են ունեցել և աշխատել են»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:00 Հայ դավաճաններ. Դավաճան Վահե Իհսանի սպանությունը 20-ամյա Արշավիր Շիրակյանի կողմից