Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:29 23-02-2024

Կա՛մ լինում ես ստրուկ, կա՛մ ազատագրվում. ռեժիսորի օգնականն ընդդեմ թատրոնի տնօրենի

Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում ռեժիսորի՝ 14-ամյա աշխատանքային փորձ ունեցող օգնական Հայարփի Ասոյանը, որ տարեսկզբին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր, օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի էջը.

«Կեղծ բարեպաշտ դեմքով ամեն օր բարոյականությունից ու մարդկությունից ես խոսում, նկատողություն և դիմում ստորագրելը մի վայրկյան ա տևում, մարդու աշխատանքի դիմաց ինչո՞ւ չես վճարում։ Նոր տարի չենք արել, սեանսներ ենք վարել... Բոլոր ժամանակներում տարվա վերջում և՛ «պրեմիա» ենք ստացել, և՛ ամանորյա սեանսներին ենք վճարվել։ Քո ժամանակներում ի՞նչ փոխվեց»:

Ավելի վաղ աշխատակցուհին ֆեյսբուքյան ավելի վաղ արած գրառմամ բողոքել էր, որ ամանորյա 25 սեանս ներկայացումներում աշխատելու համար ստացել է ընդամենը 6.500 դրամ:

Oragir.News-ը կապ հաստատեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ՝ պարզելու իրողությունը.

«Ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, և նրա գրառումներին պատասխանելու ոչ մի ցանկություն չունեմ։ Ո՛չ իրավական հիմք կա նրա գրածներին պատասխանելու, ո՛չ ցանկություն ունեմ: Կներեք, ես չգիտեի, որ պիտի 650.000 դրամ աշխատի»:

Մկրտչյանի խոսքով՝ մեկ օրվա համար նախկին աշխատակցուհու գումարը հենց այդքան էլ կազմել է, նույնիսկ կրկնակի է վճարվել:

«Եթե մարդու աշխատավարձը այդքան է գալիս մեկ օրվա համար, բա ինչքա՞ն պիտի վճարվի: Իսկ ո՞վ է ասել, որ 25 սեանս է խաղացել, և ինքը դրա համար է վճարվել: Հունվարի 2-ին՝ ոչ աշխատանքային օրը, նա աշխատել է և վարձատրվել է կրկնակի։ Մնացածը որևէ մեկի գործը չէ, լա՞վ»:

Oragir.News-ի հետ զրույցում Մկրտչյանը բամբասանք որակեց իր կողմից հարցի որևէ այլ մեկնաբանում:

«Ես իր բողոքների հետ գործ չունեմ և ցանկություն էլ չունեմ գործ ունենալու: Ես բամբասանքների մեջ չեմ կարող մտնել: Եթե կոնկրետ մասնագիտական, իրավական հարցեր ունեք, ուղղեք: Բամբասանքից ինձ մի հարցրեք։ Ես այդտեղ թույլ եմ: Եթե իր գրառումն է Ձեզ համար հիմք, ես իրապես ասելիք չունեմ»:

Ավելի ուշ Oragir.News-ը զրուցեց նաև Հայարփի Ասոյանի հետ, որն էլ մեզ ներկայացրեց Վարդան Մկրտչյանի նշանակումից հետո թատրոնում ստեղծված իրավիճակը։

«Պետք էր հասկանալ, որ կա՛մ դու լինում ես ստրուկ, ինչպես իրենք մի անգամ ինձ ասացին, կա՛մ ազատագրվում ես այդ ստրկությունից։ Ինչպես Արթուր Սահակյանն էր մի առիթով ասել, դա «կոնցլագեր» է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան