Միտք 2 տարի առաջ - 12:27 22-02-2024

​​​​​​​Ոխերիմ բարեկամի թաթալոշը անթրաշ փնթլոշին․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ քաղավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոխերիմ բարեկամի թաթալոշը անթրաշ փնթլոշին

Էսօր ոխերիմ բարեկամի «իրավապահները» հայաստանցի (իբր) կոլեգաների հարցումով Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել են միջազգային բոլոր նորմերով մարդասպանության, սադիզմի ու տեռորիզմի մեջ մեղադրվող մի թօրքի: Որը իր հանցագործությունները մի հատ էլ իր անասուն ցեղակիցներին օնլայն ցուցադրելիսա եղել:
Որ չեն դատելու, ու էն Բուդապեշտի կացնահարող ստահակի պատմությունը կրկնելու են` չեմ էլ կասկածել ոչ մի վայրկյան:
Բայց որ նույնիսկ չեն ձերբակալի, ու բաց կթողնեն, որ հաջորդ չվերթով վերադառնա իր ցեղակիցների մոտ, դա արդեն ռեկորդ էր նույնիսկ ոխերիմ բարեկամի համար:

Ու սա էլ ինձ վերջնական հունից չէր հանի, եթե մեր տեղական չաթլախները մի քանի օր առաջ ռուսական զորախմբին (ինչի զորախմբին` չգիտեմ) հանձնած չլինեին ռուսական բանակից փախած, Ուկրաինայում գերեվարված, ու որպես երրորդ երկիր Հայաստանին փոխանցած, ՌԴ քաղաքացի, էթնիկ հայ ոմն Սեդրակովի:

Ով ՀՀ-ում գտնվում էր միջազգային նորմերի պաշտպանության տակ:

Քո լյաձիմիր-լյաձիմիրԸվիչը ԽՆՉԵՑ վրեդ, մոլագար
Քպ-ական սոված բոշեք, հիմա՞ ինչ կռուտիտ ունեք ձեր ստամոքսի կանչը արդարացնելու, անբարոյականի զավակներ
Ամեն օր նոր ստորացում
Ամեն օր նոր խայտառակություն
Չմեռնեմ, ձեր դատաստանի օրը տեսնեմ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը