Ներքին 2 տարի առաջ - 11:48 22-02-2024

Փոքր Մասրիկում դանակահարված և մահացած 38-ամյա Արան պատերազմների մասնակից էր, ունի 3 երեխա

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Փոքր Մասրիկ գյուղի տարածքում երեկ՝ փետրվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Oragir.News-ի տեղեկություններով հարևան գյուղում բնակվող 19-ամյա տղան դանակահարել է Փոքր Մասրիկի բնակիչներ 40 և 38-ամյա եղբայրներին, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։

Վարդենիս բժշկական կենտրոնից Oragir.News-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, սակայն հրաժարվեցին, որևէ տեղեկություն հայտնել՝ նշելով, որ տեղեկատվությունը փոխանցվելէ Քննչական կոմիտե, այնտեղից կարող ենք տեղեկանալ մանրամասներին։

«Բժշկական ինֆորմացիա չեմ կարող հայտնել։ Եղբայրները մեր բժշկական կենտրոն տեղափոխվել են երեկ 19։05-ի սահմաններում։ Եղբայրներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, մյուս եղբոր վիճակը ծանր է, տեղափոխվել է Երևան՝ մասնագիտացված հիվանդանոց»,- ասաց Վարդենիս ԲԿ-ի բժիշկներից մեկը։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Փոքր Մասրիկի վարչական ղեկավար Սարգիս Նշանյանի հետ, վերջինս մանրամասներ հայտնեցին միջադեպից։

«Եղբայրներից մեծը՝ Վասիլ Լ․-ն, որը այս պահին տեղափոխվել է Երևան, 40 տարեկան է, պայմանագրային զինծառայող է, մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։ Մյուս եղբայրը՝ Արա Լ․-ն, որի կյանքը փրկել չի հաջողվել 38 տարեկան է, նա էլ մասնակցել էր քառօրյա և 44-օրյա պատերազմներին, ինչպես նաև 2022 թվականին Ջերմուկի եռօրյա մարտերին։ Հինգ անգամ լուր եկավ, որ ինքն էլ է զոհվել, բայց բարեբախտաբար ողջ մնաց»,- ասաց Փոքր Մասրիկի գյուղապետը։

Նրա խոսքով՝ գյուղում խոսակցություններ կան, որ կոնֆլիկտը առաջացել է նրանից, որ 19-ամյա տղան նեղացրել է Վասիլ Լ․-ի 15-ամյա որդուն, վերջինս էլ եղբոր հետ ճանապարհով գնալիս պատահմամբ հանդիպել է այդ տղային, կանգնել, որպեսզի պարզի, թե ինչու է իր տղային նեղացրել․

«Եղբայրները ճանապարհին պատահական հանդիպել են այդ տղային, միտումնավոր չեն գնացել, որ կռիվ անեն։ Իրենք մեր 40 տարվա հարևաններ են, կռվարար չեն եղել, միայն դրականը կարող ենք ասել իրենց մասին, իրենք գյուղում հարգանք ու պատիվ են վայելել։ Գյուղում պատմում են, որ ծեծ ու ջարդ չի եղել, երբ եղբայրները մեքենայից իջել են, այդ 19-ամյա տղան սկսել է աջ ու ձախ դանակահարել, այդ պահին դանակով ծանր հարված է հասցվել նաև Արա Լ․-ի, որն էլ ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։ Արա Լ․-ն ամուսնացած էր, ունի 3 անփափահաս երեխա, մեծն առաջին դասարան է գնում կամ նախակրթարան»։

Փոքր Մասրիկի գյուղապետը նաև հայտնեց, որ 19-ամյա տղայի ընտանիքը տարիներ առաջ վերաբնակեցման ծրագրով տեղափոխվել էր Արցախ՝ Քարվաճառ։ 44-օրյա պատերազմից հետո կրկին վերադարձել էին Արցախ, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո տեղափոխվել և բնակություն էին հաստատել Փոքր Մասրիկի հարևանությամբ գտնվող Արփունք գյուղում։

Սարգիս Նշանյանը նաև հայտնեց, որ մահացած Արա Լ․-ի մարմինն այսօր տեղափոխել են Մարտունու դիահերձարան, դատաբժշկական փորձաքննություն պետք է իրականացվի։

«Ամենայն հավանականությամբ վաղը հոգեհանգիստը կլինի, հաջորդ օրը՝ հուղարկավորությունը»,- հավելեց գյուղապետը։


Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի