Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:20 11-01-2024

Ավտովթարից մահացած 33-ամյա սպան 44-օրյայի մասնակից էր, 1 որդի ունի 

Գեղարքունիքի մարզում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած զինծառայող 33-ամյա Նարեկ Գրիգորյանը Շիրակի մարզի Շիրակ գյուղից էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի։

Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Նարեկ Գրիգորյանը երկար ժամանակ ծառայում էր Զինված ուժերում։

«Նարեկը կապիտան էր, ծառայել էր նաև Արցախում, ամբողջ պատերազմի ժամանակ Մարտակերտի դիրքերում է եղել, մասնակցել մարտական գործողություններին։ Հրաշքով էր փրկվել ու տուն եկել։ Նարեկը մեկ եղբայր ունի և մեկ քույր, ինքը երեխաներից մեծն էր։ Այս պահին նրա մարմինը Սևանից տեղափոխում են Շիրակի մարզ՝ դիահերձարան»,- ասաց գյուղապետը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 8։20-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհին, ինչի հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Գրիգորյանը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է