Ներքին 2 տարի առաջ - 17:00 21-02-2024

Էդ իրենց հարցրեք․ Սունդուկյանի թատրոնը չի մասնակցի ՀԹԳՄ-ի ծրագրին

Մարտի 28-ին Հ․ Պարոնյանի անվան թատրոնում Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ տեղի կունենա բարեգործական թատերահամերգային ծրագիր՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված թատերական գործիչների աջակցման, որին մասնակցելու են մայրաքաղաքի և մարզային բնակավայրերի մի շարք թատրոններ և թատերախմբեր։

Թատերահամերգային ծրագրին մասնակցող թատրոնի շարքում, սակայն, բացակայում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի անունը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ, պարզելու՝ ինչու ցանկում ներառված չէ վերոհիշյալ թատրոնի անունը, ինչին ի պատասխան Ղազանչյանն ասաց․
«Էդ իրենց հարցրեք․ ես գործ չունեմ։ Մենք բոլոր թատրոններին դիմել ենք․ ով մեզ արձագանքել է, ընդգրկել ենք»։

Oragir.News-ը կապ հաստատեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ, որին էլ ուղղեցինք Հակոբ Ղազանչյանի կողմից հնչեցված հարցը։ Հարցին ի պատասխան՝ Վարդան Մկրտչյանն ասաց․
«Իրենք դա տվել են մեզ, մենք էլ մեր թատերախմբում հայտարարել ենք, որ ով ցանկանում է, կարող է պատրաստի համարներ տալ, մասնակցել։ Մեզ ասել են՝ ինչ-որ բաներ ներկայացրեք, որոնք կարող են համերգային նյութ դառնալ։ Մենք հայտարարությունը տվել ենք, սպասում ենք պատասխանի։ Դերասանները ցանկություն կունենան, թող մասնակցեն․ դա ստիպողաբար չէ»։

Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք, որ հայտարարությունն արդեն տարածված է, և նշված չէ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի անունը, Մկրտչյանն ասաց․
«Այ դա չգիտեմ․ այդ մասին չեմ տիրապետում։ Ես, երևի, ինչ-որ բանի չեմ տիրապետում»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար